Չգիտես ո՞ւր գնալ հետո. Օշո խաղաքարտերը կհուշեն ուղին, պարզապես ընտրիր մեկը և…

Ներկայացնում ենք պարզ գուշակություն, որը կօգնի հուշում ստանալ ճակատագրից՝ ինչ անել:

Պետք է 1 խաղաքարտ ընտրես: Դրանից առաջ թուլացիր, խորը շնչիր և արտաշնչիր, գլուխդ մաքրիր մտքերից: Իսկ հիմա նայիր նկարը, ընտրիր այն խաղաքարտը, որը սիրտդ կհուշի: Հիմա կարդա՝ ինչ ունի քեզ համար ճակատագիրը

1. Դու չափից շատ ես շտապում՝ փորձելով հասնել նրան, ինչը քեզ պետք չէ: Կանգ առ, քեզ ժամանակ տուր այս աշխարհի գեղեցկությամբ հիանալու: Նայիր շուրջդ, տես այս աշխարհի գեղեցկությունը և վայելիր այն, ինչ տալիս է բնությունը: Քեզ մի քիչ ժամանակ նվիրիր, գիրք կարդա:

2. Չափազանց հոգնած ես, քեզ հանգիստ է անհրաժեշտ: Լավ քնելը չի խանգարի, բայց կարևոր է հոգով հանգստանալ: Օրը մենակ անցկացրու, մի կողմ թող առօրյայի մասին բոլոր մտքերը և ազատություն տուր ստեղագործությանը: Կտեսնես՝ դրանից հետո կյանքը նոր գույներ կստանա:

3. Պատրաստ ես փոփոխությունների, նոր բաներ անելու: Մի կողմ թող ամենը, ինչը քեզ հետ է պահում և ընդառաջ գնա երազանքիդ: Մի կողմ թող կասկածները, հիմա քեզ մոտ ամեն ինչ կստացվի:

4. Վերջ տուր քեզ օտար շրջանակում տեղավորելուն: Դուրս արի դրանից, լիաթոք շնչիր: Չափազանց պահանջկոտ ես քո հանդեպ: Քեզ մի քիչ ազատություն տուր:

5. Փորձում ես թաքնվել քո խնդիրներից: Բայ դա այլևս չի ազդում, հիմա դրանք պետք է լուծել: Ուշքի արի, այդ խնդրին ևս մեկ անգամ նայիր: Լուծումը կգտնես և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:

6. Պետք է քեզ հավատաս: Հսկայական ներուժ ունես և իզուր դա չես խոստովանում: Կարող ես ամեն ինչ անել: Գործիր:

7. Դու արև ես: Բոլորին լուսավորում ես քո ներքին լույսով և կարող ես դրանով գրավել աշխարհը: Ուրախացիր և շարունակիր փայլել: Անհանգստության պատճառ չկա: Ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի:

8. Քեզ համար չափազանց կարևոր է շրջապատողների կարծիքը, ժամանակն է դրանից ազատվելու: Հենց դա անես, ամեն ինչ լավ կլինի:

9. Քեզ համար ավելորդ խնդիրներ ես հորինում: Պարզապես վերջ տուր դրան: Քո համարձակությունը, քաջությունը, ուժերը բավարար են: Պարզապես արա այն, ինչ անում ես կրկնակի ուժով:

10. Քեզ մի քիչ ջերմություն է պակասում: Խոսիր մտերիմներիդ հետ, հանդիպիր ընկերներիդ կամ զանգահարիր ծնողներիդ: Դա քեզ պետք է:

11. Շատ սխալներ արեցիր, բայց դա պատճառ չէ նստելու և մտածելու անցյալի մասին: Պետք է առաջ գնալ: Եզրակացություններ արա, ներիր քեզ և ամեն ինչ կկարգավորվի:

12. Փոքր բաների վրա ես կենտրոնանում: Մի տրվիր զայրույթին, նախանձին և դատարկ վիրավորանքներին: Սովորիր ներել, այդ ժամանակ քո կյանքը կփոխվի:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain