Այս տարեց կնոջ թոռն ընկել էր լուրջ պատմությունների մեջ. տեսեք, թե ինչպես տատիկը լուծեց այդ խնդիրները

Հեռախոսը զանգեց առավոտյան տասին: Մարիա Իվանովնան մի կողմ դրեց ձեռագործի շյուղերը և վերցրեց լսափողը:

- Ձեր թոռնիկը հենց նոր ավտոճանապարհային վթարի է ենթարկվել: Նա մեղավոր է,- արագորեն բացատրում էր անծանոթը: - Թանկարժեք մեքենա է ջարդուփշուր եղել, կան զոհեր, իսկ դա ենթադրում է 3-5 տարի ազատազրկում… Որպեսզի Ձեր թոռնիկը բանտ չընկնի, պետք է վճարեք:

- Որքա՞ն է հարկավոր:

- Երկու հարյուր հազար, - վստահորեն ասաց տղամարդը: - Պատրաստեք գումարը, քիչ հետո Ձեզ կմոտենա մեր աշխատակիցը: Եվ այս զանգի մասին չասեք ոչ ոքի, հակառակ դեպքում Ձեր թոռնիկը կհայտնվի ճաղերի հետևում:

- Բայց տանն այդքան գումար չկա, - ասաց Մարիա Իվանովնան: - Պետք է բանկ գնալ, իսկ դա քաղաքի մյուս ծայրում է գտնվում:

- Դուրս եկեք փողոց, Ձեզ կմոտենա արծաթագույն «Ժիգուլի», և կտանի Ձեզ այնտեղ, որտեղ պետք է: Եվ հիշեք՝ ոչ ոքի ոչ մի խոսք: Դա Ձեր թոռան շահերից է բխում:

Քաղաքի կեսն անցնելով և բանկի մոտ կանգ առնելով՝ վարորդը մատը մոտեցրեց շրթունքներին: Մարիա Իվանովնան նույն կերպ պատասխանեց: Նա վերադարձավ կես ժամ հետո:

- Քարտիս ծածկագիրն եմ մոռացել, - ծանր հոգոց հանեց նա: - Պետք է գնալ ամառանոց: Ծածկագիրը գրել եմ ամառանոցի իմ նոթատետրում…

Ամառանոցը գտնվում էր 30 կմ հեռավորության վրա: Մարիա Իվանովնան դուրս եկավ տանից կարտոֆիլով և սոխով լի պայուսակներով:

- Դիր մեքենայի մեջ, և գնացինք, - ասաց նա արդեն ձանձրացած տղային:

- Այժմ բա՞նկ, - հարցրեց տղան:

- Տուն, - ասաց Մարիա Իվանովնան: - Բա՞նկ: Այս պայուսակներո՞վ: Իսկ ճանապարհին կանգնիր խանութի մոտ, պետք է հաց և կաթ գնեմ…

Վարորդը նյարդայնանում էր արդեն, բայց ձայն չէր հանում: Մթնել էր, իսկ Մարիա Իվանովնան շատ հանգիստ էր:

- Ինչո՞ւ ես անգործ նստել, օգնիր տատիկին, - ասաց նա մեքենայից դուրս գալով: Եվ այդ խարդախ տղան բարձրացրեց պայուսակները 5-րդ հարկ, որտեղ նրան սպասում էին ոստիկանության աշխատակիցները:

- Իսկ թոռնի՞կը, - շփոթված հարցրեց ձերբակալվածը:

- Ես ոչ մի թոռնիկ էլ չունեմ, - հանգիստ պատասխանեց չկայացած խարդախության զոհը: - Ինչպես նաև ոչ մի վթար էլ չի եղել ու ոչ մի զոհ էլ չկա: Ես ձեզ միանգամից բացահայտեցի:

- Այդ դեպքում ինչի՞ համար գնացինք բանկ:

- Որպեսզի վճարեի տան և հեռախոսի համար:

- Իսկ ամառանո՞ց:

- Որպեսզի կարտոֆիլ և սոխ բերեի տուն, - բացատրեց Մարիա Իվանովնան: - Գնա, գնա:

Ես քեզ համար փիսիկով տատիկ չեմ, այլ ոստիկանության թոշակի անցած մայոր: :)