Ձեր մազերը գեղեցիկ դարձրեք բնական ներկանյութերի շնորհիվ

Մազերի ներկանյութերի քիմիական բաղադրիչների հետ շփումը հանգեցնում է առողջական տարբեր խնդիրների: Positive-ը ներկայացնում է արդյունավետ բնական այլընտրանքներ, որոնք կարող են օգնել մազերն անվտանգ կերպով ներկել՝

Ընկույզի կեղև

Այն զարմանալի է մուգ դարչնագույն երանգի համար: Կեղևը մանրացրեք կես ժամ եփեք, թողեք սառի:

Հետո խառնուրդը քամեք և քսեք մազերին: Թողեք մեկ ժամ, մազերը լվացեք տաք ջրով:

Ավելի ինտենսիվ գույնի համար կարող եք հյութը նորից տաքացնել մինչև այն եռա, ծավալի մինչև ¼-ը կճրատվի: Խառնուրդը սառեցրեք սառնարանում, քամեք և լցրեք մազերի վրա:

Կիտրոնի հյութ

Շատ հարմար է գույնը բացելու համար: Պարզապես մազերը դրանով լվացեք և սանրվեք: Թողեք ազդի մի քանի ժամ: Ավելի թեթև գունաբացման համար մազերը չորացրեք արևի տակ կամ երիցուկ խառնեք: Պրոցեդուրան մի քանի անգամ կրկնեք ցանկալի արդյունքի համար:

Բույսեր

Կարմիր գույն՝

Կարող եք օգտագործել կալենդուլա, մասուր և հիբիսկուս: Բույսերն ավելացրեք ջրին և եփեք կես ժամ: Հետո սառեցրեք, քամեք, լցրեք մաշկի վրա: Եթե հանարավոր է, մազերն արևի տակ չորացրեք:

Թխահեր / Մուգ՝

Կարող եք օգտագործել խնկունի, եղինջ, եղեսպակ: Բույսերը եռացրեք 30 րոպե, քամեք, սառեցերեք, ցանեք մազերին: Թողեք ազդի մեկ ժամ:

Շիկահեր՝

Օգտագործեք զաֆրան, կալենդուլա, երիցուկ, արևածաղկի թերթիկներ: Եփեք կես ժամ, քամեք, թողեք սառի, քսեք մազերին:

Սուրճ

Օգտակար է մուգ մազերի համար: Թունդ օրգանական սուրճ եփեք, թողեք սառի, 2 ճ. գ. սուրճի մրուր խառնեք 2 բաժակ լրիվ բնական կոնդիցիոներ:

Խառնուրդը քսեք մազերին, թողեք ազդի մեկ ժամ:

Լվացեք խնձորի քացախով: Կարող եք նաև սուրճ ավելացնել մազերին շամպունից անմիջապես հետո, թողեք ազդի 20 րոպե, հետո լվացեք խնձորի քացախով: Վերջում լվացեք տաք ջրով:

Թեյ

3-5 թեյի փաթեթ լցրեք 2 բաժակ ջրին: Սառեցրեք և լցրեք մազերին:

Թողեք մեկ ժամ, լվացեք տաք ջրով:

Բազուկի և գազարի հյութ

Կարող եք առանձին կամ միասին օգտագործել: Կարմիր երանգ են ավելացնում մազերին: Մեկ բաժակ հյութ լցրեք մազերին, մերսեք, մազերը փաթաթեք, թողեք մեկ ժամ: Մազերը ջրով լվացեք և խնձորի քացախով ողողեք:

Հինա

Գույնը մեղմացնելու համար կարող եք դրան երիցուկի թեյ խառնել:

Լցրեք մազերին, մերսեք, մազերը փաթաթեք, թողեք մի քանի ժամ: Լվացեք ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին