Բանանի կեղևի օգտակար հատկությունները. սա իմանալուց հետո այլև դեն չես նետի դրանք

Գիտնականները վստահեցնում են, որ երկու հատ բանանը կարող է ապահովել 2-ժամյա անդադար ֆիզիկական աշխատանք։ Այդ պատճառով այն այդքան տարածված է հատկապես սպորտսմենների սննդակարգում։ Իսկ գիտե՞ք արդյոք, որ օգտակար է ոչ միայն բանանի միջուկը, այլև՝ կեղևը։

Բանանի կեղևի օգտակար հատկությունները

Այն ընդունակ է մաքրել ջրի բաղադրությունը։ Ուղղակի պահեք կեղևը որևէ տարայի մեջ ջրի հետ մեկտեղ։

Այն սենյակային բույսերի համար լավագույն պարարտանյութերից է։ Կեղևը թողեք՝ թրմվի մեկ գիշեր, և կստանաք այնպիսի միջոց, որը ձեր ծաղիկներին կապահովի անհրաժեշտ միկրոէլեմենտներով ու էներգիայով։

Բանանի կեղևը հրաշալի կերպով մաքրում է արծաթյա սպասքը։ Բլենդերի մեջ հարեք այն ջրի հետ և ստացված զանգվածով սրբեք սպասքը։

Բանակի կեղևը կարող է օգնել մեղմացնել այրվածքների, կտրվածքների, վերքերի ցավը, քանի որ պարունակում է յուղեր։ Ուղղակի դրեք այն վերքի վրա և որոշ ժամանակով ամուր կապեք։

Ընդհանուր առմամբ՝ բանանի կեղևն օգտակար է մաշկի հետ կապված յուրաքանչյուր խնդրի ժամանակ։ Այն սնուցում է մաշկը և բուժում։

Բանանի կեղևի միջոցով կարելի է սպիտակեցնել ատամները։ Այն պարունակում է կալիում, կալցիում, մագնիում, ֆոսֆոր, որոնք լավ են անդրադառնում ատամների վրա։ Մածուկով լվանալուց հետո տրորեք ատամները բանանի կեղևով։

Կալիումի մեծ պարունակության շնորհիվ այն նաև խիստ նիհարեցնում է։ Պատրաստեք պյուրե կեղևից՝ ավելացնելով դարչին, խնձոր, սառույց։

Այն նաև կարող է կանխարգելիչ դառնալ քաղցկեղի համար։ Բանանի կեղևը եռացրեք 10 րոպե, ավելացրեք մեղր և խմեք։

Խոհանոցում ևս օգնության կհասնի բանանի կեղևը։ Եթե հավի միսը ցանկանում եք՝ մնա փափուկ և հյութեղ, դրեք այն մսի կողքին եփվելու։

Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է հրաժարվել մնացած մթերքներից և օգտագործել միայն բանան։ Չարաշահում չկատարելու համար փորձեք հետևել չափաքանակին և համադրել բանանը այլ մրգերի հետ: