Օրվա բաղադրատոմսը․ հավով և խաղողով աղցան

Աղցանը, որ առաջարկում է պատրաստել Positive-ը, ֆրանսիական է: Այս աղցանի առանձնահատկությունն այն է, որ պատրաստվում է առանց բանջարեղենի: «Տիկին» անունը կրող աղցանը պարունակում է հավի միս, անանաս, խաղող, պանիր և բնական յոգուրտ:

Բաղադրությունը

Պինդ պանիր՝ 300-400 գ

Պահածոյացված անանաս՝ 300 գ

Յոգուրտ՝ 150 գ

Սպիտակ խաղող՝ 500 գ

Հավի կրծքամիս՝ 400 գ

Պատրաստման եղանակը

1. Խաղողը լավ լվանալ և միջից կիսել:

2. Անանասը կտրատել ոչ մեծ քառակուսիներով:

3. Մանր քերիչով անցկացնել պանիրը:

4. Հավի եփած կրծքամիսը կտրատել մանր քառակուսիներով:

5. Բոլոր բաղադրիչները խառնել, վրան լցնել յոգուրտը և նորից խառնել:

Եթե սխտոր եք սիրում, կարող եք նաև սխտոր ավելացնել, և աղցանը պատրաստ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին