Եթե գնահատում եք արևելյան խոհանոցը, ապա այս հեշտ ու արագ պատրաստվող թուլումբայի բաղադրատոմսը ձեզ շատ դուր կգա

Բաղադրիչներ`

Խմորի համար՝

  • ալյուր - 250 գ
  • ձու - 4 հատ
  • կարագ - 80 գ
  • ջուր - 250 մլ
  • բուսայուղ - 300 մլ

Օշարակի համար՝

  • ջուր - 200 մլ
  • շաքարավազ - 200 գ
  • հյութ կիտրոնի - 20 մլ

Պատրաստման եղանակը`

Պատրաստում ենք խմորը: Ջուրն ու կարագը եռացնում ենք, ավելացնում ալյուրն ու մի քանի րոպե եփում:

Խմորը սառեցնում ենք և ավելացնում ձվերը, ինչից հետո լավ խառնում ենք:

Բուսայուղը տապակի մեջ շիկացնում ենք և հրուշակեղենային պարկի ատամնավոր գլխադրով 2-3 սմ երկարությամբ թուլումբաներ ձևավորում: Բոլոր կողմերից տապակում ենք, որպեսզի ոսկեգույն դառնան:

Պատրաստում ենք օշարակը: Ջուրը, շաքարավազը և կիտրոնահյութը 15 րոպե եռացնում ենք:

Պատրաստի թուլումբաները 10-15 րոպեով դնում ենք օշարակի մեջ:

Ի դեպ, եթե շատ եք թուլումբա պատրաստել, ապա կարող եք սառնարանում պահել, բայց առանց սննդային թաղանթով կամ փաթեթով ծածկելու, որպեսզի շնչեն։

Աղբյուր