Չինացի վեցամյա վարսահարդարը ցնցել է համացանցը

Չինացի վեցամյա տղան համացանցում իսկական ցնցում է առաջացրել վարսահարդարման իր հմտություններով։

Վարսահարդար ծնողների որդին՝ Ցյան Հոնգկին, իր ժամանակի մեծ մասը անց է կացնում վարսահարդարման սրահում, չորս տարեկանից նա սկսել է օգնել իր ծնողներին։ Այժմ նա ինքնուրույն կարողանում է սպասարկել այցելուներին։

Տղան համացանցում մոտ կես միլիոն հետևորդ ունի։