Բուքմեյքերները նշել են Եվրատեսիլ 2019-ի ամենահավանական թեկնածուի անունը

Համաձայն փորձագետների գնահատականների՝ Եվրատեսիլ–2019–ի հաղթող կարող է դառնալ Նիդերլանդների ներկայացուցիչ Դունկան Լորենսը։

Փորձագետների կարծիքով, Դունկան Լորենսը կարող է հավակնել հաղթանակի՝ 20-տոկոսանոց հավանականությամբ։

Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը, փորձագետների գնահատականներով, 13 տոկոսով երկրորդ տեղում է։ Ավելի վաղ նա էր համարվում հաղթողի ամենահավանական թեկնածուն։

Առաջատարների եռյակում է Շվեդիայի ներկայացուցիչ Ջոն Լյուդվիգը։

Սերգեյ Լազարևը, որի տեսահոլովակը ստորև ներկայացնում է Positive-ը, Եվրատեսիլում կներկայացնի Scream երգը։ YouTube-ում տեսահոլովակի դիտումների քանակը հասնում է 2,5 միլիոնի։

Ստորև ներկայացնում ենք «Եվրատեսիլ-2019» երաժշտական մրցույթի մյուս մասնակիցներին։

Կոբի Մարիմի, Իսրայել․Home

Յոնիդա Մալիքի, Ալբանիա․ Ktheju tokës

Էսթեր Փեոնի, Ռումինիա․ On A Sunday

Միքելա, Մալթա․ Chameleon

Զենա, Բելարուս․Like It

D mol, Չեռնոգորիա․ Heaven

Մահմուդ, Իտալիա․ Soldi

KeiiNO, Նորվեգիա․ Spirit In The Sky

Յոցի Փափաի, Հունգարիա․ Az én apám

Սառա ՄքԹերնան, Իռլանդիա․ 22

Քեթրին Դուսկա, Հունաստան․ Better Love

Միկի, Իսպանիա․ La Venda

Թամարա Թոդևսկա, Հս․ Մակեդոնիա․ Proud

Քոնան Օսիրիս, Պորտուգալիա․ Telemóveis

Տուլիա, Լեհաստան․ Fire of Love (Pali się)

PAENDA, Ավստրիա․ Limits

Սերհաթ, Սան Մարինո․ Say Na Na Na

Լեյք Մալավի, Չեխիայի Հանրապետություն․ Friend Of A Friend

Զալա Կռայ & Գաշպար Շանթլ, Սլովենիա․ Sebi

Նևենա Բոժովիչ, Սերբիա․ Kruna

Լեոնորա, Դանիա․ Love Is Forever

Օթո Նեմսաձե, Վրաստան․ Sul tsin iare

Հաթարի, Իսլանդիա․ Hatrið Mun Sigra

Էլիոթ, Բելգիա․ Wake Up

Բիլալ Հասանի, Ֆրանսիա․ Roi

Յուրիուս, Լիտվա․ Run With The Lions

S!sters, Գերմանիա․ Sister

Վիկտոր Կրոն, Էստոնիա․ Storm

Կարուսել, Լատվիա․ That Night

Ռոկո, Խորվաթիա․ The Dream

Մայքլ Ռայս, Միացյալ Թագավորություն․ Bigger Than Us

Քեյթ Միլեր-Հեյդկ, Ավստրալիա․ Zero Gravity

Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: