Համացանցում հայտնվել է երջանիկ Բրեդլի Կուպերի և Իրինա Շեյքի ընտանեկան լուսանկարը

Այն բանից հետո, երբ Լեդի Գագան հերքել է իր հղիության մասին տեղեկությունները, «Աստղ է ծնվել» ֆիլմում նրա զուգընկեր Բրեդլի Կուպերը իր հերթին որոշել է ցրել երգչուհու հետ իր սիրավեպի մասին ասեկոսեները։

Համացանցում հայտնվել է 44-ամյա դերասանի լուսանկարը իր քաղաքացիական կնոջ՝ 33-ամյա Իրինա Շեյքի և իրենց դստեր՝ Լեայի հետ։

Լուսանկարում ընտանիքը շատ երջանիկ տեսք ունի։ Լուսանկարներն արվել են վերջերս Լոս Անջելեսում զբոսնելիս։ Նրանց փոքրիկը հրաշալի տեսք ունի, իսկ ծնողները առօրյա հագուստով են և նույնպես երջանիկ են երևում։