Հիշո՞ւմ եք «Կլոն» սերիալի Խադիջային. ահա, թե ինչպիսին է նա հիմա

«Կլոն» հանրահայտ սերիալի վերջին սերիան նկարահանվել է 2001թ.: Շատ ժամանակ է անցել, փոխվել են դերասանները: Positive-ը ներկայացնում է սերիալի Հադիջեին՝ դերսանուհի Կարլա Դիասին, որ արդեն 26 տարեկան է:

Հետաքրքիր է, որ փոքրիկ բրազիլուհուն անուն բերեցին հատկապես մանկական դերերը: Նա հայտնի դարձավ «Ընտանեկան կապեր» և «Կլոն» հեռուստասերիալներով:

Թատրոնի և կինոյի դերասանուհի Կարլա Դիասը ծնվել է 1990թ.: Նրա ծնողները ոչ մի կապ չունեն արվեստի հետ. նրանք աշխատում են բժշկության ոլորտում: Իսկ ահա նրանց դուստրը փոքր ժամանակից սիրել է տեսախցիկը: 2,5 տարեկանում նա իր առաջին փորձն է ձեռք բերել՝ նկարահանվելով գովազդային տեսահոլովակում:

Կարլայի բարեկամները ասում են, որ տեսանյութը նվիրված էր բանկին: Աղջիկը մարմնավորել է Բրազիլիայի ապագան: Շուտով փոքրիկ տաղանդավոր աղջիկը բանկի գովազդային գործակալության հետ աշխատանքային պայմանագիր է կնքում: Այդտեղ նրան տեսնում է ռեժիսոր Ժայմե Մանժարդիմը, որ, հետագայում աշխատելով «Կլոն» հեռուստասերիալում, հրավիրում է աղջկան այնտեղ նկարահանվելու:

7 տարեկանում Կարլան մեկնեց աշխատելու Արգենտինայում, որտեղ երկու տարի նկարահանվեց «Երեխաները» սերիալում:

«Ինձ շատ դուր եկավ Արգենտինան: Ես առավոտները դպրոց էի գնում, իսկ երեկոները նկարահանվում էի ֆիլմում: Ինձ համար շատ ուրախ էր և հետաքրքիր: Ես ինձ նույն կերպ էի զգում «Կլոն»-ում նկարահանվելիս»,- հիշում է դերասանուհին:

Վերադառնալով Բրազիլիա՝ Կարլան աշխատանքային պայմանագիր է ստորագրում Globo հեռուստաալիքի հետ երկու սերիալի համար՝ «Ընտանեկան կապեր» և «Կլոն»: Երկու սերիալներում էլ Դիասը աշխատում է բրազիլացի հանրահայտ դերասանուհի Ջովաննի Անտոնելայի հետ:

«Կլոն»-ում նա խաղաց գլխավոր կերպարի՝ Ժադիի դստեր՝ Հադիջայի դերը: Ժադիի դերում խաղում էր Ջովաննի Անտոնելան: Այդ դերը Կարլային շատ մրցանակներ բերեց: Դրանցից մեկը «Լավագույն երիտասարդ դերասանուհի» մրցանակն է:

Կարլան շարունակում է նկարահանվել ֆիլմերում և սերիալներում:

«Այն, ինչ ես անում եմ, ինձ ավելի է դուր գալիս, քան այն, ինչ ես վաստակում եմ դրանից: Ես շատ ծախսողներից չեմ, միայն սիրում եմ տարատեսակ պայուսակներ: Ինչ-որ հանդիսության գնալիս ես էլեգանտ հագուստ են հագնում, իսկ ընդհանրապես սիրում եմ ջինսեր, շապիկներ և սանդալներ»,- ասում է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին