«Ավելի լավ ընկեր, քան ծնողներդ են, երբեք չես գտնի։ Միայն նրանք են մեջքիդ հետևից լավը խոսում, իսկ երեսիդ ցեխ շպրտում». քնքշանքով և սիրով լի ցիտատներ ծնողների մասին

Ծնողները մեր կյանքում ամենակարևոր մարդիկ են։ Բայց երբեմն մենք մոռանում ենք այդ մասին։ Բայց չէ որ նրանց այնքան պետք է մեր սերն ու աջակցությունը։

Positive-ը այսօր ծնողների մասին սիրով և քնքշանքով լի ցիտատներ է ներկայացնում, որոնք կհուզեն բոլորին։

♦ Մեծանում են ոչ թե այն ժամանակ, երբ դադարում են լսել մորը, այլ այն ժամանակ, երբ հասկանում են, որ նա ճիշտ էր։

♦ Մենք բոլորս էլ երկու թև ունենք՝ հայրն ու մայրը։ Շատ դժվար է թռչել մեկ թևով, առավել ևս ոտքով քայլելը։ Տա աստված, որ հնարավորինս երկար թռչեն բոլորն էլ երկու թևով։ Պահպանեք ձեր ծնողներին։

♦ Մինչև քսանհինգ տարեկանը երեխաները սիրում են իրենց ծնողներին, 25-ում նրանք մեղադրում են նրանց, հետո արդեն ներում։ (Իպոլիտ Տեն)

♦ Մենք պետք ենք միայն մեր ծնողներին, մնացածի համար մենք պարզապես հետաքրքիր ենք։

♦ Մոր սիրտը հրաշքների անսպառ աղբյուր է։ (Պիեր Ժան Բերանժե)

♦ Շատ մի բարկացեք ձեր ծնողների վրա, հիշեք, որ նրանք էլ են եղել ձեր տեղում, դուք էլ լինելու եք նրանց տեղում։

♦ Ծնողների նկատմամբ սերն ու հարգանքը առանց կասկածի սուրբ զգացմունքներ են։ (Վիսարիոն Բելինսկի)

♦ Ծնողներին վերաբերվեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեր սեփական երեխաները ձեզ վերաբերվեին։

♦ Ծնողների նկատմամբ սերը բոլոր բարիքների հիմքն է։ (Ցիցերոն)

♦ Ավելի լավ ընկեր, քան ծնողներդ են, երբեք չես գտնի։ Միայն նրանք են մեջքիդ հետևից լավը խոսում, իսկ երեսիդ ցեխ շպրտում։

♦ Մոր սիրտը անդունդ է, որի խորքում մի ներում կարելի է գտնել։ (Բալզակ)

♦ Գնահատեք ձեր ծնողներին, նրանք միակն են, որ չեն թողնի ձեզ ցանկացած իրավիճակում։ (Օմար Խայամ)

♦ Ծնողները կամաց–կամաց երեխաներից են սովորում, թե ինչպես ապրեն։ (Մյուրիել Սփառք)

♦ Միայն մեծանալով ենք մենք հասկանում ծնողական խորհուրդների արժեքը։

♦ Մի դաստիարակիր երեխաներիդ, միևնույնն է, նրանք քեզ են նման լինելու։ Դաստիարակիր ինքդ քեզ։ (Անգլիական ասացվածք)

♦ Մեր ծնողներից մենք անգին նվեր ենք ստացել՝ կյանքը։ Նրանք մեզ սնել ու պահել են։ Հիմա, երբ նրանք ծեր և հիվանդ են, մեր պարտքն է նրանց բուժելն ու խնամելը։ (Լեոնարդո դա Վինչի)

♦ Ընկերներդ կարող է դավաճանեն, սիրելիներդ՝ հավատարիմ չլինեն, ծնողներդ միշտ կողքիդ են, միշտ միակը։

♦ Այն ժամանակ, երբ մենք արդեն հասկանում ենք, որ մեր ծնողները ճիշտ էին, մենք ենք երեխաներ ունենում, որոնք գտնում են, որ մենք սխալ ենք։

♦ Ծնողները ամենաչգնահատված, բայց ամենաանգին բանն են, որ մարդ կարող է ունենալ։

♦ Ամենաուժեղ ամենագնացը կյանքում ծնողն է. դուրս կքաշի ցանկացած փոսից։

♦ Միայն այն ժամանակ, երբ երեխաները սկսում են ծնողներից առանձին ապրել և իրենց սեփական միջոցներով, նոր են հասկանում, որ իրենք ամենախելացին չեն, իսկ ծնողներն էլ ամենահիմարը չեն։

♦ Ընտանիքը հոր արքայությունն է, մոր խաղաղությունն ու երեխայի դրախտը։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին