Նա 100 կիլոգրամ նիհարել է առանց դիետաների՝ 7 կանոնների օգնությամբ, որոնք ինքն անձամբ է պարզել

30 ամսվա ընթացքում Ջոն Գեբրիելը 100 կիլոգրամ նիհարել է առանց որևէ հատուկ սննդակարգի։ Քանի որ առաջին հերթին պետք է կարգի բերել ոչ թե ափսեն, այլ գլուխն ու կյանքը, գտնում է նա։

Positive-ի հետ միասին տեսնենք, թե ինչպես է դա նրան հաջողվել։

Ջոնը կուրորեն չհետևեց սննդաբանների խորհուրդներին, այլ օգնության դիմեց իր սեփական գլխին. նա սովոր էր մտքում ծագած ցանկացած տեղեկատվություն համակարգելուն։ Ահա նրա 7 կանոնները հաջող նիհարելու համար։

Կանոն առաջին. Ես թքեցի սննդակարգերի վրա և սկսեցի ուսումնասիրել սնուցող նյութերը։ Պարզվեց, որ ամբողջ կյանքում օմեգա–3-ի, բարձրորակ սպիտակուցների և վիտամինների պակաս եմ ունեցել։ Ոչ մի սննդակարգ այս մասին չի խոսում և դա ամենասխալ բանն է։ Ես այնպես փոխեցի իմ կերակրացանկը, որպեսզի ստանամ ինձ անհրաժեշտ բոլոր նյութերը։ Այդ ժամանակ ինքնըստինքյան կոնֆետների և չիփսերի նկատմամբ ցանկությունն ինքն իրեն անցավ։

Կանոն երկրորդ. Ես բուժեցի աղիներս։ Մարսողության հետ կապված խնդիրները բորբոքումներ են առաջացնում, ինչն ազդում է հորմոնալ ֆոնի վրա։ Պրոբիոտիկներ հաճախ օգտագործեք՝ կեֆիր, յոգուրտներ և «ճիշտ» մարսողության ֆերմենտներով մթերքներ։

Կանոն երրորդ. վերանայեցի քնիս ռեժիմը. շուտ քնել և շուտ արթնանալ։ Քնի հետ կապված ցանկացած խնդիրներ քաշ հավաքելու պատճառ են դառնում։ Պատճառը նույն հորմոններն են, որոնք քաղցրի և ճարպի պահանջ է առաջացնում, ինչն էլ բերում էկորտիզոլի բարձր մակարդակի։

Կանոն չորրորդ. գլուխս «կարգի բերեցի»

Եվ կրկին կորտիզոլի մասին։ Նրա պաշտոնական անվանումը «սթրեսսի հորմոն է»։ Վատ եք քնում, սթրեսային իրավիճակ եք ստեղծում օրգանիզմի համար։ Իսկ այն, որ սթրեսն ազդում է նաև ախորժակի վրա, դուք հաստատ գիտեք։ Ես սկսեցի մեդիտացիա անել և վիզուալիզացնել գիտակցությանս մեջ յուրաքանչյուր հաջորդ օրը։ Ես ազատվեցի սթրեսից, իսկ դրա հետ մեկտեղ նաև ավելորդ կիլոգրամներից։

Կանոն հինգերորդ. իմացա դետոկսիկացիայի մասին

Մի քանի ամիս սովորելուց հետո ես հասա տոքսինների բաժնին։ Իմացա, որ օրգանիզմն օգտագործում է ճարպային բջիջները տոքսինների ավելցուկը պահելու համար։ Այդ պահին ես արդեն 70 կիլոգրամ նիհարել էի։ Բայց դեռ ևս 30 կիլոգրամ պետք էր կորցնել, հենց դրանց մեջ էին կուտակված իմ տոքսինները։ Այդպես ես տարվեցի դետոքսով։ Խմում էի լիմոնաջուր, խնձորի քացախ, կանաչ հյութեր։ Շատ կանաչի էի ուտում, աղցաններ, ծիլեր։ Վերջին 30 կգ–ը ես ավելի արագ կորցերցի, քան առաջին 30-ը։

Կանոն վեցերորդ. դադարեցի փողին մեծ կարևորություն տալ

Հիմա մի տարօրինակ բան կասեմ. Որքան քիչ եք դուք կախված փողից, այնքան ավելի երջանիկ և սլացիկ եք դուք։ Ես ավելի էժան տուն տեղափոխվեցի, ավելի քիչ սկսեցի ծախսել էլեկտրոնային սարքերի և այլ իրերի վրա, սկսեցի բանջարեղեն աճեցնել։ Եվ սկսեցի քիչ անհանգստանալ փողի համար։ Իսկ երբ նյարդայնանում էի, գիտեի, որ տան մյուս կողմում կարող եմ իմ աճեցրած լոլիկը պոկել և ուտել, դա ավելի լավ է, քան սթրեսը շոկոլադով խեղդելը։

Կանոն յոթերորդ

Քաշի խնդիրը լուծելու համար պետք է մեկընդմիշտ խոստովանես ինքդ քեզ, որ դու այդպիսին ես ոչ թե գեների պատճառով, ոչ թե «ծանր ոսկորի», այլ դուք այդպիսին եք, քանի որ ծույլ եք։ Քաշի խդիրները լուծելու համար դուք պետք է սովորեք չվախենալ այս աշխարհից։ Ինձ օգնեցին մեդիտացիան և վիզուալիզացիան։ Այդպես ես կարողացա ազատվել ինձ հետապնդող հոգեբանական խնդիրներից։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին