Գյուղական կարտոֆիլ. կարտոֆիլի պատրաստման 4 շատ պարզ ու համեղ բաղադրատոմս

Զուր չէ կարտոֆիլը երկրորդ հաց համարվում, բոլոր տնտեսուհիներն էլ սիրում և գնահատում են այս մթերքը։ Այսօր Positive-ը ձեզ համար մի քանի հետաքրքիր բաղադրատոմս է պատրաստել, որտեղ գլխավոր դերերում կարտոֆիլն է։

Ահա գյուղական կարտոֆիլի պատրաստման չորս տարբեր և շատ համեղ տարբերակ.

1. Եփած կարտոֆիլը՝ կարագով տապակած

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 500 գր. կարտոֆիլ,
  • Մեկ կապ մաղադանոս,
  • 2 պճեղ սխտոր,
  • 4 ճ.գ. կարագ,
  • Աղ՝ ըստ ճաշակի,
  • Մեկ լիմոնի կեղև (ըստ ցանկության)։

Պատրաստման եղանակը

  • Կարտոֆիլը լավ լվացեք, առանց մաքրելու խաշեք, սառեցրեք և մաքրեք կեղևը։
  • Մեծ թավայի մեջ հալեցրեք կարագը, դրեք կարտոֆիլները և տապակեք մինչև վարդագույն դառնալը։
  • Տապակելուց հետո կարտոֆիլին ավելացրեք ճզմած սխտորը։
  • Պատրաստի կարտոֆիլի վրա մանրացված մաղադանոս և լիմոնի կեղև լցրեք։

2. Կարտոֆիլը խոզի մսով կամ բեկոնով

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • կարտոֆիլ- 4 հատ (մեծ)
  • 1 սոխ,
  • 100 գր. խոզի ապխտած վիզ կամ բեկոն
  • 100 գր. պինդ պանիր,
  • 50 գր. կարագ
  • Աղ, պղպեղ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը.

  • Կարտոֆիլը լվացեք և եփեք, սառեցրե, մաքրեք կեղևը և խորանարդիկներով կտրատեք։
  • Կարագը թավայի մեջ տաքացրեք և տապակեք մանրացված սոխը՝ մինչև փափկելը։ Ավելացրեք կտրատած խոզը և տապակեք բոլորն իրար հետ մինչև ոսկեգույն դառնալը։
  • Հանեք կրակից և սառեցրեք սենյակային ջերմաստիճանում։
  • Ջեռոցի տապակը կարագով պատեք և շարեք խաշած կարտոֆիլը և տապակած խոզի միսը՝ սոխառածով։
  • Աղ և պղպեղ արեք և 30 րոպեով դրեք տաք ջեռոցը։

3. Կարտոֆիլի շերտերը ջեռոցում

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 10 կարտոֆիլ
  • Քարրի՝ ըստ ճաշակի,
  • Չորացրած սամիթ,
  • Օրեգանո,
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի,
  • Բուսայուղ։

Պատրաստման եղանակը.

  • Կարտոֆիլը լավ լվացեք։
  • Առանց մաքրելու կարտոֆիլը շերտերով կտրատեք՝ մեկ միջին կարտոֆիլից 6-8 կտոր։
  • Կտրատած կարտոֆիլն առանձին թասի մեջ լցրեք, համեմունքներն արեք, մի երկու ճաշի գդալ բուսայուղ ավելացրեք և լավ խառնեք։
  • Կարտոֆիլի կտորները դրեք վրան կարագ քսած տապակի վրա։
  • Կարտոֆիլը եփեք սկզբում 220 աստիճանի տակ մոտ 20 րոպե, հետո իջեցրեք կրակը 180-190 և եփեք ևս կես ժամ մինչև պատրաստ լինելը։

4. Համեմունքներով և սոխով կարտոֆիլ

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1 կգ. Կարտոֆիլ
  • 4 ճ.գ. թթվասեր,
  • 200 մլ. կաթ,
  • 2 սոխ,
  • 3 պճեղ սխտոր,
  • 1 ճ.գ. կարտոֆիլի օսլա,
  • 1/2 թ.գ. խմելի–սունելի,
  • 1/3 թ.գ. քրքում,
  • 1/2 թ.գ. մանանեխ,
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

  • Կարտոֆիլը լվացեք և մաքրեք, չորս մասի բաժանեք կամ ութ՝ եթե մեծ կարտոֆիլ է։
  • Կարտոֆիլին թթվասեր ավելացրեք, խմելի սունելի, սև պղպեղ, քրքում, մանանեխի մածուկ, ճզմած սխտոր։ Աղ արեք և խառնեք։
  • Սոխը մաքրեք և կտրատեք, խառնեք կարտոֆիլին և դրեք նախօրոք կարագով պատված տապակի մեջ։
  • Ջեռոցը տաքացրեք 200 աստիճան։ Առանձին ամանի մեջ լցրեք սառը կաթը, թեթև աղ արեք, ավելացրեք օսլան և լավ խառնեք։ Այս սոուսը լցրեք կարտոֆիլի վրա։
  • Կարտոֆիլը ծածկեք փայլաթիթեղով և 40-45 րոպեով դրեք 200 աստիճան տաքացված ջեռոցը։ Այնուհետև հանեք փայլաթիթեղը և թողեք մինչև կարտոֆիլը թեթև կարմրի։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին