Մայրիկները չեն խոստովանում, բայց նրանք մշտապես մեղքի զգացում են ապրում. 11 պատճառ, թե ինչու է դա տեղի ունենում

Ժամանակակից մայրերի կյանքը էականորեն տարբերվում է 30-50 տարի առաջվա կյանքից։ Մի կողմից կյանքը թեթևացնող շատ բաներ են ի հայտ եկել, մյուս կողմից՝ հասարակությունը ավելի շատ է սկսել պահանջել մայրերից. նրանք չպետք է բողոքեն, իսկ երեխաների ձայնն էլ չպետք է դուրս գա։ Այս պահմաններում կանանց մոտ այնպիսի զգացողություն է առաջ գալիս, թե իրենց սարսափելի վատ մայրեր են։ Positive-ը 11 դեպք է ներկայացնում, երբ ծնողները շատ իզուր մեղքի զգացում են ունենում։

1. Երբ դուք բարկանում եք երեխայի վրա

Ճիշտ է, երեխայի վրա բարկանալը լավ չէ, ճիշտ է, երեխայի վրա գոռալն անթույլատրելի բռնություն է, բայց ծնողն էլ մարդ է, և կարող է երբեմն չդիմանալ։ Իհարկե, դա չի նշանակում, որ կարելի է երեխայի վրա գոռալ ամեն օր ու ամեն չնչին պատճառով։

2. Երբ դուք հանգստանում եք, այն ընթացքում, երբ երեխան ինքն իրենով զբաղվում է

Փոքրիկը սարսափելի թափրտում է տունը, բայց մայրն ուժ չունի նրա հետ զբաղվելու կամ հավաքելու, նա նստում և գիրք է կարդում, իսկ հետո մողքի զգացումը տանջում է նրան։ Սակայն շատ իզուր, մայրը նույնպես հանգստի իրավունք ունի և եթե չհանգստանա, չի կարողանա նորմալ կատարել իր ծնողական պարտականությունները։

3. Երբ չեք հասկանում, թե ինչ է ուզում լացող երեխան

Երեխան կերել է, քնել է, մոր ձեռքին է, բայց շարունակում է ճչալ։ Մայրը չգիտի ինչպես օգնի երեխային և անօգնականությունից սկսում է լաց լինել։ Նա իրեն ամենավատ մայրն է զգում, որ չի կարողանում օգնել փոքրիկին։ Երբեք մի մեղադրեք ձեզ, որ չեք կարողանում հասկանալ, թե ինչ է ուզում փոքրիկը, որը դեռ խոսել էլ չգիտի։

4. Երբ չեք կարողանում երեխայի հիստերիայի դեմն առնել

Շատերը կարծում են, որ երեխան մեծացել է, արդեն խոսում է, քայլում է, և մայրը պետք է կարողանա նրա հիստերիաների դեմն առնել։ Երեպան սուպերմարկետում պառկում է գետնին և ոռնալ, իսկ կողքից մարդիկ նայում և մեղադրում են մորը։ Իրականում նա վատ մայր չէ, պարզապես երեխան անցումային տարիքում է, երբ նա սկսում է տարանջատել իրեն ծնողներից և ճանաչել աշխարհը։

5. Երբ դուք կուրծք եք տալիս հասարակական վայրում

Հասարակական վայրերում կերակրելը երբեմն շրջապատի բուռն արձագանքին է արժանանում։ Խորհուրդ կտանք մայրերին ուշադրություն չդարձնել նրանց և հանգիստ կերակրել սոված երեխային։

6. Երբ կրծքով չեն կերակրում

Երեխային պետք է անպայման կրծքով կերակրել, դա կարևոր է նրա իմունիտետի համար։

Իմ երեխան և իմ կուրծքը մեր ընտանիքի խնդիրն է։

Արհեստական սնունդը ևս մեկ պատճառ է, որ մայրն իրեն մեղավոր զգա։ Կուրծքը կնոջն է պատկանում և նա իրավունք ունի որոշելու՝ կրծքով կերակրի թե ոչ իր փոքրիկին։

7. Երբ մայրը բավականաչափ չի հետևում փոքրիկի հիգիենային

Մեր ծնողները երեխայի շորերը երկու կողմից էին արդուկում և եռացնում էին բոլոր շշերն ու ծծակները։ Սակայն այսօր մանկաբույժները գտնում են, որ ստերիլ միջավայրը վնասում է երեխային, այնպես որ հեչ կարիք չկա այդքան ժամանակ ծախսել արդուկի և սպասքի վրա։ Պետք չէ ձեզ մեղադրել, թե այնպես չեք խնամում փոքրիկին, ինչպես ձեր մայրն էր դա անում։

8. Երբ աշխատում եք, երեխայի հետ նստելու փոխարեն

Աշխատող մայրերը հաճախ մեղադրում են իրենք իրենց, որ քիչ ժամանակ է մնում փոքրիկի համար։ Եթե դուք աշխատում եք, քանի որ չեք ցանկանում զոհաբերել ձեր կարիերան, մի մեղադրեք ձեզ։ Ինքնաբավ և կայացած մայրն ավելի լավ է, քան նա, ով ամբողջ օրը երեխայի կողքին է, բայց մեղադրում է նրան, որ խլել է իր լավագուն տարիները։

9. Երբ ձեր երեխան մյուսներից դանդաղ է զարգանում

Երբեք մի մեղադրեք ձեզ, որ ձեր փոքրիկը ինչ որ մի բան ավելի ուշ է սկսում անել, քան իր հասակակիցները։ Երեխաները տարբեր տեմպերով են զարգանում, սակայն եթե ձեր երեխան ոչ մի խնդիր չունի, ապա անհանգստանալու բան չունեք։ Եվ առավել ևս, մի մեղադրեք ձեզ, որ չեք տանում ձեր փոքրիկին տարբեր խմբակների։ Ժամանակակից մասնագետները գտնում են, որ նման կուրսերը կարող են վնասել երեխային, այնպես որ դուք ամեն բան ճիշտ եք անում։

10. Երբ ձեր երեխան չի արդարացնում ձեր սպասումները

Ցանկանում էիք իսկական արքայադուստր դաստիարակնել, նրան պարահանդեսային պարերի ու ջութակի էիք տանում, իսկ նա հիմա ընկերների հետ ավտոտնակում ջազ է նվագում ռոք–խմբում։ Ձեզ մեղավոր եք զգում։ Ինչու՞, որ ազատ և ստեղծագործող մարդ եք մեծացրել, որը սեփական կարծի՞ք ունի։

11. Երե ձեր երեխան ձեզ կոպտում է

Անցումնային տարիքում որոշ երեխաներ անկառավարելի են դառնում։ Երեխան նույնիսկ կարող է վիրավորել ձեզ։ Շատ մայրեր իրենց մեղավոր են զգում, մտածելով, որ վատ են դաստիարակել երեխային։ Իրականում դեռահասային կոպտության մեղքը ոչ թե ծնողներինն է, այլ հորմոններինը։ Բայց իհարկե, դաստիարակության մասին էլ մի մոռացեք։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին