Պատրաստվում ենք Զատիկին. 22 հետաքրքիր գաղափար զատիկի ձվերի ձևավորման համար

Շուտով Զատիկ է. լուսավոր ընտանեկան և կրոնական՝ բոլորի կողմից այդքան սիրված տոնը։ Ժամանակն է պատրաստվելու և որոշելու, թե այս տարի ինչպես ենք ձևավորելու ձվերն ու զարդարելու մեր տոնական սեղանը։

Այսօր Positive-ը զատիկի ձվերը ներկելու ու ձևավորելու հետաքրքիր գաղափարներ է առաջարկում, որոնք դուք հաստատ մինչ այդ չեք փորձել։

Սև–սպիտակ

Սա կարելի է անել սովորական չմաքրվող մարկերներով։

«Սուպեր Մարիոյի» հերոսները։

Ժամանակավոր դաջվածքներով

Հիպստերների բեղեր

Թղթե անձեռոցիկներով. Դրանք պարզապես թրջեք ներկերով և փաթաթեք ձվերի վրա։

Հնաոճ ուրվագծեր. սրանք կարելի է տպել և կտրել ու կպցնել ձվերին։

Բութ մատի մատնահետքեր. Մատը թաթախեք ներկի մեջ և դրեք ձվի վրա, իսկ հետո դա վերածեք զվարճալի մարդուկի կամ կենդանու։

Դեկուպաժ. Ընտրեք անձեռոցիկի ձեզ դուր եկած նկարը, կտրեք և օսլայով կամ սպիտակուցով կպցրեք ձվի վրա։

Մթության մեջ լույս տվող. սրանց համար օգտագործվում են հատուկ նեոնային ներկեր։

Ձեռագործած ձվեր. ձվերը պետք է դատարկել և լցնել պորոլոնով, իսկ հետո դրանց վրա արդեն ստեղծել նախշերը։ Սրանք օգտագործվում են զուտ միայն որպես դեկորի տարր։

Բնության թեմաներ. ձվի վրա տարբեր կանաչիներ, տերևներ են դնու, մտցնում նեյլոնից գուլպայի մեջ, կապում և գցում սոխի կճեպի ջրով ներկվելու։

Նախշեր կճեպից. Ձվի կճեպը կարելի է մանրացնել և կպցնել մեկ այլ ձվի վրա որպես դեկոր։

Սերմեր և հատիկներ. կարող եք օգտագործել ցանկացած մանր ձավարեղեն, սերմեր, հատիկներ։

Pantone ներկապնակ. գրաֆիկական դիզայներները պարզապես կհիանան սրանով։

Գրատախտակ. կավիճով կարելի է նույնիսկ զատիկի բարեմաղթանքներ գրել։

Վերցնում եք washi ժապավեն, կտրում և կտորներից տարբեր նախշեր ստեղծում։

Գարնանային այգի. անհրաժեշտ է միայն մի քանի շերտ կանաչ թուղթ՝ խոտը ստանալու համար։

Օմբրե. ձվի ամեն մի շերտը ներկաջրի մեջ ավելի քիչ պահեք նման էֆեկտ ստանալու համար։

Եղունգների լաք. օգտագործեք լաքը նման հետաքրքիր պատկերներ ստանալու համար։

Փաթաթեք գործելու թելերով. ճիշտ է, վառ և օրիգինալ ստացվելու համար մի քիչ շատ ժամանակ կպահանջվի։

Ներկերի ցայտեր. ձեզ կարող եք էքսպրեսիոնիստ նկարիչ պատկերացնեք և ձեր հույզերն այսպես արտահայտեք ձվերի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին