Բացահայտելով Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը

BRAVO.am-ը շարունակում է բացահայտել հայտնի մարդկանց ընտանիքները: Դերասանուհի-հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը ներկայացրել է ոչ միայն իր ծնողներին եւ քույրերին, այլեւ խոսել է ամուսնու եւ երեխաների մասին:

Հայրս՝ Ալեքսանդր Կիրակոսյանը, բանասեր-մանկավարժ է, երկար տարիներ Վանաձորում դասավանդել է անգլերեն եւ ռուսաց լեզու: Երեւան տեղափոխվելուց ի վեր աշխատում է մասնավոր հատվածում. արդեն 15 տարի է՝ հայտնի ընկերությունում պահեստապետ է:

Մայրս՝ Գալինա Կիրակոսյանը, մասնագիտությամբ երաժիշտ-մանկավարժ է, երկար տարիներ աշխատել է դպրոցում՝ դասավանդելով երաժշտություն եւ ռուսաց լեզու: Այժմ եւս աշակերտներ ունի, բայց հիմնական զբաղվածությունը որպես տատիկ աշխատելն է:): Չնայած, որ 7 թոռ ունի, զարմանալիորեն հասցնում է բոլորի մասին հոգ տանել, դաստիարակել եւ անհրաժեշտության դեպքում օգնության հասնել:

Միջնեկ քույրս՝ Ալլան, մասնագիտությամբ բժիշկ է՝ ռեւմատոլոգ: Երկար տարիներ է՝ աշխատում է նաեւ բժշկական ապահովագրության ոլորտում, որպես պրակտիկ բժիշկ՝ աշխատում է հայտնի բժշկական կենտրոններից մեկում: Ամուսնացած է, ունի մեկ դուստր՝ Լիլին, ով, ի դեպ, Հայկիս համադասարանցին է:

Մեծ քույրս՝ Զառան, ֆիզիկոս է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, սակայն ուսանողական տարիներից սկսել է աշխատել բանկային համակարգում, այժմ էլ աշխատում է բանկերից մեկում, ունի երկու հրաշալի դուստր՝ Սաթեն եւ Շահանեն:

Ամուսինս՝ Արտակ Սարգսյանը, իրավաբան է: Ես նրան ասում եմ՝ գիտուն, իսկ կողքինները նրա մասին միշտ ասում են՝ կարդում է, կարդում: Ինձ համար նա քայլող հանրագիտարան է, հասուն, խելացի, կատակասեր, բարի: Արտակը նաեւ թաքնված տաղանդ ունի կառուցելու եւ դիզայնի հարցում: Մի գաղտնիք կբացեմ՝ մեր տան դիզայնի հետ կապված հարցերով ինքն է զբաղվել: Դե, շատ ճաշակով է, հո զոռով չի, չէ՞ որ ինձ է ընտրել:): Իհարկե, նա նաեւ աշխարհի ամենալավ պապան է, իզուր չէ, որ սկզբում սիրահարվել եմ նրա հայրիկ տեսակին, այժմ արդեն 4 երեխաների առյուծ հայր է:

Մեծ աղջիկս՝ Լաուրաս, շարադրությունների գիտակ է, փոքր ժամանակվանից տան ամենագեղեցիկ կենացներ ասողն է, իր խոսքով եւ նրբանկատությամբ հուզող աղջնակ: 17 տարեկանը բոլորել է եւ այժմ կես դրույքով Մհերիս համար մայրիկ է: Զուգահեռ նաեւ պարապում է, ուզում է Ֆրանսիական համալսարանի Իրավաբանականում սովորել, կարծես հայրիկի գործն է շարունակելու:

Աննաս՝ միջնեկ դուստրս, համեստ, զուսպ եւ տաղանդավոր աղջնակ է: Նա իր ներքին զգացողությունները հանձնում է թղթին, վրձնին եւ ամենատարբեր գույների միջոցով: Այս տարի ընդունվել է Թերլեմեզյան, սովորում է անվճար եւ ապագա գեղանկարիչ է: Նաեւ շատ է օգնում տան գործերում, սիրում է խաղալ տղաների հետ, նաեւ շներին է շատ սիրում: Մեր շանը՝ Օսկարին, կարելի է ասել, որ նա է խնամում, պահում, կերակրում:

Հայկս՝ մեծ տղաս, սովորում է «Հայ ասպետ»-ում, հաճախում է շախմատի եւ լողի, շատ է սիրում քույրերին, իսկ Մհերի համար փայլուն ավագ եղբայր է, արդեն իսկ պաշտպանում է:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում