Ինչ բայով կարելի է նկարագրել Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

Երբեմն մենք պարզապես ուզում ենք ցրվել ինչ–որ մի թեթև բանով, առօրյա հոգսերից կտրվելու համար։ Հենց այդպիսի մի հետաքրքիր զբաղմունք է առաջարկում Positive-ը. ինչու՞ չփորձենք նկարագրել Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին մեկ բայով։

Խոյ. «Պաշտպանել»

Ոմանք ձեզ ագրեսիվ կարող է անվանեն, բայց ես նրանց հետ չէի համաձայնի, և կասեի, որ դուք պարզապես փորձում եք պաշտպանել ձեր շուրջը եղած բոլորին և ամեն ինչ։ Եթե ասպետը Կենդանակերպի որևէ նշան լիներ, նա անպայման Խոյ կլիներ։

Առյուծ. «Գայթակղել»

Կենդանակերպի նշանով դերասանների մեծ մասն Առյուծներ են և դա իր պատճառներն ունի։ Բան այն է, որ այս նշանի ներկայացուցիչները կարողանում են վարպետորեն ուշադրություն գրավել դեպի իրենց և ստիպել շրջապատին ցանկանալ իրենց հետ սեքսով զբաղվել/ օգնել իրենց/ իրենցից ինչ որ բան գնել և այլն։ Դուք միշտ ինքնավստահ եք։

Աղեղնավոր. «Շարժվել»

Գիտեմ, որ դժվար կլինի կանգ առնելն ու հանգստանալը, Ֆեյսբուքում գրառումներ անելն ու Ինստագրամում նկարները տեղադրելը դադարեցնելը, որպեսզի լսեք, թե ինչպես եմ ես ասում, որ դուք մշտապես շարժման մեջ եք գտնվում։

Ցուլ. «Ուղղորդել»

Եթե դուք ձեզ շրջապատողներին ցույց չեք տալիս իրենց սահմանները, չեք ասում, թե որքան ճիշտ կամ սխալ են նրանք, չեք ասում, թե որքան եք նրանց կարիքը զգում կամ չեք զգում, ուրեմն դուք պարզապես քնած եք։

Կույս. «Անել»

Կույսը բոլոր նշաններից ամենաարդյունավետ և նպատակասլաց մարդն է։ Նա իր վրա այնքան պարտականություններ է վերցնում, որ դժվար է լինում պատկերացնելը, որ նա գլուխ կհանի։ Բայց արդյունքում նա հասցնում է ամեն բան։

Այծեղջյուր. «Բարձրանալ»

Այծեղջյուրները միշտ փորձում են նոր մակարդակի վրա դուրս գալ, կարծես կյանքը համակարգչային խաղ լինի, որտեղ կարելի է հաղթել։

Երկվորյակներ. «Փոխվել»

Ձեր մեջ ամեն ինչից կա քիչ–քիչ, և ցանկացած պահի դուք կարող եք վերափոխվել մի մարդու, ում շրջապատում պարզապես չէին սպասում տեսնել։

Կշեռք. «Հավասարակշռել»

Դուք կենտրոնացած է հավասարակշռությունը պահպանելու վրա։ Օրինակ, եթե դուք շատ վատ ընկեր եք/ընկերուհ՝ որպես զուգընկեր, ապա հրաշալի ընկեր եք ձեր շրջապատի համար։ Կամ հրաշալի զուգընկեր եք, բայց վատ աշխատող։

Ջրհոս. «Փափկեցնել»

Ձեր հոգատար բնույթով և զգայականությամբ դուք շրջապատին ավելի փափուկ և ռոմանտիկ եք դարձնում՝ առանց հատուկ ջանքերի։

Խեցգետին. «Տնավորվել»

Դուք այնպես եք ապրում, կարծես մտած լինեք վերմակի տակ և այնտեղ նստած։ Ձեր մահճակալը սարսափելի հարմարավետ է, ձեր հարաբերությունները՝ ահավոր կայուն, աշատավայրը՝ համարյա ձեր մահճակալն է։

Կարիճ. «Պլանավորել»

Ձեզ ոչինչ չունեմ բացատրելու, որովհետև քանի դեռ ես այսքանը գրում էի, դուք ձեր գլխում արդեն 6 նոր պլան մշակեցիք,և բոլորն էլ փայլուն։

Ձկներ. «Զգալ»

Ես համոզված եմ, որ եթե ձեզ մի հաճելի բան ասեմ, ձեր մեջ զգացմունքների փոթորիկ կարթնանա, այնպես որ թույլ տվեք ասեմ. Երբեք չփոխվեք։ Դուք այնքան զգայական եք, և դա շատ հաճելի է։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին