Էմինեմի դուստրը մեծացել և իսկական գեղեցկուհի է դարձել․ ահա, թե ինչպիսին է նա հիմա

Շատերը մինչ օրս չեն հավատում, որ Էմինեմը 46 տարեկան է և որ նա մեծ երեխաներ ունի։ Շատերի համար Մարշալ Մեթերսը հիմա էլ որպես բեմից իր ծանր կյանքի մասին տեքստեր կարդացող խուլիգան տղան է ընկալվում։

Իրականում հիմա Էմինեմը ոչ միայն երաժշտական գործունեությամբ է զբաղվում, այլև պրոդյուսերությամբ, բարեգործությամբ, գովազդով և էլի շատ բաներով։ Իսկ նրա լավագույն «նախագծերից» մեկը նրա դուստրն է՝ Հեյլի Սքոթը (Hailie Scott), ում մասին էլ այսօր կպատմի Positive-ը։

Հեյլին Էմինեմի դուստրն է նրա նախկին կնոջից՝ Քիմբերլի Էնն Սքոթից։ Նրա հետ ռեփերի հարաբերությունները բավական բարդ են եղել։ Զույգը երկու անգամ է ամուսնացած եղել, իսկ վերջնական բաժանվել է 2006 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ Մարշակն ու Քիմբերլին պայմանավորվեցին դստեր համատեղ խնամակալության մասին։

Հիմա աղջիկը 23 տարեկան է և նա իսկական գեղեցկուհի է։ Համոզված ենք, որ եթե նա չլիներ Էմինեմի դուստրը, միևնույնն է, հայտնի էր դառնալու։

Instagram-ում Հեյլի Սքոթը 1,5 միլիոն հետևորդ ունի։

2013 թվականին աղջիկը արժանացավ Chippewa Valley High School իր դպրոցի Գեղեցկության թագուհու տիտղոսին։ Ի դեպ, նա դպրոցը գերազանցությամբ է ավարտել։

Դպրոցից հետո Հեյլին ընդունվել է Միչիգանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը։

Համալսարանն ավարտելուց հետո նա սակայն չշարունակեց իր մասնագիտությունը։ Դրա փոխարեն աղջիկը սկսեց զարգացնել Instagram-ի իր էջը։ Աղջիկը խոստովանում է, որ հոր հետքերով գնալ և երաժշտական կարիերա անել ինքը չի ցանկանում։

Չնայած որ հոր ստեղծագործական գործունեության վրա նա հսկայական ազդեցություն է ունեցել։ Իր հարցազրույցներից մեկում Էմինեմը պատմել է, որ հաճախ է դստերն իր հետ ստուդիա տարել։ Մի անգամ աղջիկը, լսելով, թե ինչպես է հայրը երգում, սկսել է վազել և գոռալ. «Հայրիկը կարծես թե գժվում է»։

Այդպես է առաջացել «My Dad’s Gone Crazy» երգը։

Հեյլին Էմինեմի միակ կենսաբանական դուստրն է, սակայն նա նաև որդեգրած երեխաներ ունի. Ալայնան (իր մորաքրոջ դուստրը) և Ուիթնին (Քիմբերլիի դուստրն այլ հարաբերություններից)։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին