Համեղ և անուշաբույր «Տնական» հացի ամենապարզ բաղադրատոմսը

Բաղադրիչներ

• Ալյուր – 400-450 գ

• Կաթ – 300 մլ

• Չոր դրոժ – 7 գ

• Շաքարավազ – 2 թ/գ

• Աղ – 1 թ/գ

• Բուսայուղ – 3 ճ/գ

Պատրաստման եղանակը

• Տաք կաթի մեջ ավելացնել դրոժ և շաքարավազ, ավելացնել 100 գ ալյուր և խառնել:

• Ծածկել սրբիչով և թողնել տաք տեղում մոտ 20 րոպե, որպեսզի խմորը բարձրանա:

• Հետո ավելացնել բուսայուղ և աղ, մնացած ալյուրը և խմոր հունցել:

• Նորից ծածկել սրբիչով և թողնել տաք տեղում ևս 30 րոպե:

• Կաղապարը յուղապատել և լցնել խմորը:

• Թողնել ևս որոշ ժամանակ՝ խմորի վերջնական բարձրանալու համար:

• Թխել 35-40 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում: