Տորթ «Արաբական հեքիաթներ». արևելյան քաղցրավենիք, որն անտարբեր չի թողնի

Եթե հենց հիմա դուք ինչ որ բաղադրատոմս եք փնտրում, որը կհիացնի բոլորին, ապա ավելի լավ տարբերակ, քան շոկոլադային «Արաբական հեքիաթներ» տորթն է, որն այսօր առաջարկում է Positive-ը, դուք դժվար թե գտնեք։

Մեզ անհրաժեշտ կլինեն

  • Կակաոյի փոշի – 4 ճ.գ.
  • Շաքար – 250 գր.
  • Փխրեցուցիչ – 2 թ.գ.
  • Ալյուր – 250-300 գր.
  • Մանրաձավար – 4-5 ճ.գ.
  • Կարագ – 330 գր.
  • Սև շոկոլադ – 200 գր.
  • Ձու – 2 հատ
  • Սոդա – մի պտղունց
  • Լիմոն – 1 հատ
  • Կաթ – 200 մլ
  • Պնդուկ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

1. Սկսենք խմորից։ Ձվերը հարեք 150 գրամ շաքարի հետ։ Ավելացրեք կակաոն։ Լավ խառնեք։

2. Առանձին խառնեք ալյուրը, փխրեցուցիչն ու սոդան։ 150 գրամ կարագ քերեք, ավելացրեք այս չոր զանգվածին։

3. Միացրեք երկու զանգվածները։ Լավ խառնեք։ Ձևամանը կարագով պատեք, խմորի կեսը լցրեք։ 40 րոպե թխեք 180 աստիճանի տակ։

4. Նույն ձևով պատրաստեք երկրորդ շերտը։

5. Յուրաքանչյուր շերտը երկու մասին բաժանեք։

6. Հիմա պատրաստեք կրեմը. Մաքրեք լիմոնը կեղևից։ Երկու մասի բաժանեք։ Հանեք բոլոր կորիզները։ Անցկացրեք մսաղացով։

7. 150 գրամ փափուկ կարագը հարեք 200 գրամ շաքարիհետ։ Խառնեք լիմոնի հետ։

8. Եռացրեք կաթը, մանրաձավար ավելացրեք։ Եփեք մինչև թանձր շիլա կդառնա։ սառեցրեք։ Զգուշորեն խառնեք շիլան լիմոնա–կարագային զանգվածի հետ։

9. Ամանի մեջ, որտեղ հավաքելու եք տորթը, մի քիչ կրեմ քսեք, վրայից դրեք առաջին շերտը, կրեմ քսեք և այսպես հավաքեք ամբողջ տորթը։

10. Շոկոլադը հալեցրեք։ Ավելացրեք 30 գրամ կարագ, խառնեք։ Տորթը պատեք շոկոլադային կրեմով և զարդարեք պնդուկով կամ քերած շոկոլադով և մնացած կրեմով։

11. Մի քանի ժամով դրեք սառնարանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին