NASA-ն պատրաստ է 18 հազար դոլար վճարել նրան, ով 60 օր կպառկի անկողնում

Պարզվում է NASA-ին կամավորներ են անհրաժեշտ, ովքեր պատրաստ կլինեն անկողնում մոտ 60 օր անցկացնել։ Եվ դեռ դրա համար 18500 դոլար կստանան։ Իրոք որ նման է ամենացանկալի արձակուրդին։ Իսկ թե ո՞րն է այստեղ NASA-ի շահագրգռվածության պատճառը, պարզենք Positive-ի հետ միասին։

Մարդկությունը վաղուց է երազում տիեզերքը նվաճելու մասին, սակայն Լուսնից այն կողմ դեռևս մենք չենք գնացել։ Խնդիրը տեխնոլոգիաներն են, որոնք ի վիճակի չեն մարդուն միլիոնավոր լուսային տարիներ հեռացնել իր տնից։ Տվյալ գիտափորձը կօգնի մի փոքրիկ տեղաշարժ անել այս ուղղությամբ։

Գիտնականները մտադիր են հետազոտել անկշռության ազդեցությունը մարդու մարմնի վրա, իսկ պառկած վիճակը դրա սիմուլյացիայի լավագույն տարբերակն է։ Առավելագույն ճշգրիտ պատասխաններ ստանալու համար մասնակիցները պետք է պառկեն մի թեթև բարձրացված ոտքերով և իջեցված գլխով։

Միևնույն ժամանակ գիտնականները որոշել են հետազոտել մարիխուանայի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, այդ պատճառով էլ գիտափորձի մասնակիցները հնարավորություն կունենան կանեփի տարբեր տեսակներ ծխել։

Առաջին օրերին մասնակիցները կարող էին տեղաշարժվել պալատում՝ անկողնային ռեժիմ պահպանելով։ Առաջին փուլում նրանք ծանոթացել են գիտափորձի բովանդակությանը և պատրաստվել դրան։

Հիմնական փուլի ընթացքում մասնակիցները պետք է անշարժ պառկեին օրեր շարունակ։ Կամավորներին անմիջապես զգուշացրել են, որ գիտափորձի ավարտից հետո նրանք կարող է հոդային և մկանային խնդիրներ ունենան։

Չնայած պառկած ռեժիմին, մասնակիցներին հասանելի են եղել տարբեր համակարգչային խաղեր, հեռուստացույց, ինտերնետ, գրքեր և ֆիլմեր։

Չնայած շատ անհարմարություններին, բոլոր մասնակիցները փորձի ավարտից հետո գոհ են եղել և բացարձակ չեն զղջացել մասնակցության համար։ Նրանք ստացան իրենց փողերը, նոր ընկերներ ձեռք բերեցին և որ ամենակարևորն է, իրենց ավանդն ունեցան գիտության մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին