Բրիտանական լրատվամիջոցները հիշեցրել են 2019-ի վերաբերյալ Վանգայի ահավոր մարգարեությունները

Պայծառատես Վանգան սերունդներին 2019 թվականի համար սարսափելի մարգարեություններ է թողել: Դրանց մասին հիշեցրել է Daily Express պարբերականը:

Վանգայի անունը լեգենդներով ու առասպելներով է շրջապատված: Պայծառատեսի երկրպագուները հավատում են նրա ապագան բացահայտող յուրահատուկ շնորհին: Նրա կանխատեսումներում նկարագրվում են 2004-ի Թաիլանդի ցունամիները, ինչպես նաև Միացյալ Նահանգներում գտնվող երկվորյակ-աշտարակների ոչնչացումը:

1911 թ.-ին Մակեդոնիայի տարածքում ծնված Վանգելիա Պանդեևայի պատմությունը սկսվել է նրա տեսողության կորստից հետո: Զրկվելով սովորական կյանքից նա շնորհ է ստացելմ: Մահվանից հետո պայծառատեսը աշխարհին կանխատեսումներ է թողել, որոնցում նկարագրված են XXI դարի առաջին կեսի իրադարձությունները:

Պայծառատեսը կանխատեսել է, որ 5079թ.-ին մարդկության համար սովորական աշխարհը գոյություն չի ունենա: Մեխանիզմը, որը կհանգեցնի աշխարհի վերջին, նշված չէ:

Փորձագետները չեն հավատում Վանգայի ունակություններին, թեև նրա կանխատեսումների 85%-ն իրականացել է: Փաստն այն է, որ ինտերնետի հայտնվելուց հետո նրա մարգարեություններն ընդօրինակվել և փոփոխվել են, ինչն էլ դժվարացնում է տարբերակել ճիշտը հորինվածքից: