Տեղի է ունեցել Պզոյի դստեր հարսանիքը. Քավորը Սամվել Ալեքսանյանն է

Երեկ՝ ապրիլի 26-ին տեղի է ունեցել Արմեն Ղազարյանի՝ Պզոյի դստեր շքեղ հարսանիքը։ Հարսի անունը՝ Դիանա Ղազարյան, փեսան՝ Էդուարդ Մադաթյանի՝ խուճուճ Էդոյի փեսայի ըներն է, անունը Էդվարդ, ով շինարարական բիզնեսով է զբաղվում։

Դիանան 21 տարեկան է, փեսան 26։ Հարսի շորի դիզայները հայտնի Զահար Մուրադն է։ Շորը արժեցել է 17 հազար դոլար։ Մեր տեղեկությունների համաձայն՝ հարսանիքի խմիչքը՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային, նախապես բեռնատարներով բերվել է ԱՄՆ-ից։

Եկեղեցու,տան ծաղկային ձևավորումը իրականԱցրել է Անի Ռոսը։ Իսկ քաղցրավենիքը բերվել է Դուբայից։ Պսակադրությունը կատարվել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։ Արմեն Ղազարյանի կնոջ՝ Քրիստինա Պողոսյանի զգեստը Վալենտինո ապրանքանիշի է։ Հարսանիքի քավորը գործարար Սամվել Ալեքսանյանն է։