Քայլի Ջեները ամբողջովին առանց շպարի ցույց է տվել, թե ինչպես է ստեղծում իր ամենօրյա կերպարը

Եթե դուք մի քիչ տեղյակ եք, թե ով է Քայլի Ջեները, ապա հաստատ կիմանաք, որ նա կոսմետիկայի իր սեփական բրենդն ունի՝ «Kylie Cosmetics», որը ստեղծել է 2015 թվականին։ Այնպես որ զարմանալի չէ, որ 2019-ին նա դարձավ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը. Քայլին ընդամենը 21 տարեկան է։

Թվում է, թե նա ընդհանրապես տնից դուրս չի գալիս առանց որակյալ արված շպարի, սակայան նա չի էլ քաշվում տեսախցիկների առջև առանց շպար հայտնվելուց։ Այսպես, հատուկ Vogue-ի համար Քայլի Ջեները լիովին առանց շպարի փուլ առ փուլ ցույց է տվել, թե ինչպես է ստեղծում իր ամենօրյա կերպարը։

Եկեք Positive-ի հետ միասին տեսնենք, թե ինչպես է դա նրան հաջողվում։

1. Սկզբում նա սանրում է հոնքերն ու ներկում է դրանք։

2. Հետո կոնսիլեր է քսում հոնքերին և կոպերին;

3. Այնուհետև կոպերին դիմափոշի է քում, որպեսզի ստվերաներկը լավ նստի։ Առաջին շերտը բաց երանգ է։ Երկրորդը՝ շագանակագույն և փայլուն՝ հոնքի տակ։ Հետո մատով նա կոպերին փայլուն ոսկեգույն ստվերաներկ է քսում, իսկ անկյուններին՝ վառ նարնջագույն։

4. Դրանից հետո միայն նա տոնային հիմքն է քսում։

5. Հաջորդ փուլը աչքերի տակ, քթին, կզակին և վերին շրթունքի վրա արվող կոնսիլերն է։

6. Հետո դիմափոշին և բրոնզագույն փոշին։

7. Եվս մի ուրվագիծ այտոսկրերին։

8. Հաջորդ փուլը շրթունքներն ընդգծող շագանակագույն մատիտն է և մարմնագույն շրթներկը։

9. Որոշ հատվածների վրա կրկին դիմափոշի անելուց հետո նա այտերին վարդագույն գունաներկն է քսում։

10. Դրանից հետո նա տարածում է այտոսկրերի վերջին ուրվագծերն ու թարթիչների սևաներկն է անում։

11. Հաջորդ փուլը հայլայթերն է և մի քիչ շրթունքների փայլ։

12. Քայլին հոնքերին գել է քսում, որպեսզի դրանք հավասար նստեն և կրկին սանրում է։

13. Կրկին ներկում է այտերը վարդագույնով և դեմքին սփրեյ է անում։ Վերջ, պատրաստ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին