Բելուչիի և Քասելի 14-ամյա դուստրը մոր պատճենը կարծես լինի. պապարացիները նոր լուսանկարներ են հրապարակել

Մոնիկա Բելուչիի և Վենսան Քասելի սիրային պատմությունն ավարտվեց 2013 թվականին։ Չնայած երկրպագուների սպասումներին, նրանց հարաբերությունները չզարգացան այնպես, ինչպես հեքիաթում։ Դերասանները խոստովանում էին, որ առաջին զգացմունքը, որ հանդիպման ժամանակ միմյանց հանդեպ եղել է, տհաճությունն է եղել։ Իսկ թե ինչպես զարգացան հետագա հարաբերությունները, այսօր կպատմի Positive-ը։

Սիրավեպի հենց սկզբից Մոնիկան որոշել էր. նա երբեք չի կապվի այսքան թևթևամիտ տղամարդու հետ։ Ավելի ուշ նա ասել է. «Դա սեր չէր առաջին հայացքից։ Այո, Վենսանն ինձ գրավեց, բայց ես զգում էի, որ չեմ կարող վստահ լինել նրա վրա, կարող եմ հույս դնել նրա վրա»։



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от civediamoallesette.com (@civediamoallesette)

Ուղիղ երեք տարի Քասելը ամուսնական մատանին ձեռքին վազում էր Բելուչիի հետևից, սակայն Բելուչին չէր շտապում ամուսնանալ։ Ամեն բան փոխվեց, երբ դերասանը ավտովթարի ենթարկվեց։

«Ինչ որ մի պահի ես որոշեցի, որ այրի լինելն ավելի տրամաբանական է, քան նախկին սիրուհի լինելը։ Բացի այդ սև գույնը սազում է ցանկացած կնոջ»,– պատմում էր հետո Բելուչին։



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Valentina Grelloni (@betty_boop87)

Չնայած, որ Մոնիկան չէր շտապում մայրանալ, ավելի ուշ նա պատմում է, որ առաջին դստեր ծնունդը փոխել է նրա կյանքը։ «Առաջին դստերս ես ունեցա, երբ 39 տարեկան էի, երկրորդին 45-ում։ Ավելի վաղ տարիքում ես պարզապես պատրաստ չէի մայրանալ։ Պատրաստ չէի զոհաբերել ինքս ինձ, տրվել երեխաներին։ Այո, ես տարված էի ինձնով և Վենսանով, սակայն հետո, երբ աղջիկս ծնվեց, կրծքով կերակրում և զգում էի, որ հնարավորինս շատ ժամանակ, ուժ և սեր եմ ուզում տալ այդ էակին»։



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от(@ktjksr)

Չնայած նրանք ասում էին, որ երեխաների ծնունդն ավելի է ամրացրել իրենց միությունը, փոքր դստեր ծնվելուց մի քանի տարի հետո նրանք բաժանվեցին։



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Niko® (@niko_gipsyninja_)


Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от(@monicabelluccilatest)


Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от yolo (@amore_monicabellucci)

Հիմա նրանց անձնական կյանքում կարծես թե ամեն բան լավ է։ Վենսան Քասելն ամուսնացել է երիտասարդ մոդել Թինա Կունակիի հետ, որը շուտով երեխա կպարգևի Քասելին, իսկ Մոնիկան հանդիպում է երիտասարդ Նիկոլաս Լեֆեվրի հետ։



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от tina kunakey (@tinakunakey)


Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Monica Bellucci (@monicabelluccikazakh)

Քասելի և Բելուչիի աղջիկները՝ Դևան և Լեոնին, մոր հետ են ապրում, բայց միշտ կարող են հանդիպել հոր հետ։ Առաջ աստղերը թաքցնոմ էին նրանց հանրությունից, իսկ հիմա երեխաները մեծացել են և ավելի հաճախ են հայտնվում տեսախցիկների առջև։



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Deva Casselucci (@cottoncandyjoe)


Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от monica.belluci.fan (@monicabelluci.fan)

Առանձնակի ուշադրության է արժանանում է Դևան՝ ավագ դուստրը, քանի որ նա ինչպես ջրի երկու կաթիլ նման է իր հայտնի մորը։

Նկարում ձախից Մոնիկան է, աջից Դևան։



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от(@monicabelluccilatest)

Օրերս աղջիկն առաջին անգամ հանդես է եկել մոդելի դերում՝ նկարահանվելով Dolce & Gabbana օծանելիքների գովազդում։ Պաշտոնական կադրեր դեռ չկան, բայց մենք կարող ենք վայելել նրանք, որ հրապարակել են երկրպագուներն ու պապարացիները։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին