Ինչու է կնոջ լռությունն ավելի վտանգավոր, քան նրա խոսքերը...

Մի վախեցեք կոնֆլիկտներից։ Վախեցեք այն օրվանից, երբ նա կդադարի խոսել։ Քանի որ, երբ կինը կանգ է առնում, դա նշանակում է, որ նա այլևս չի վախենում հեռանալուց։ Positive-ը այսօր կպատմի թե ինչպես է պետք հասկանալ կնոջը նրա պահվածքից՝ լռությունից և խոսքից։

Կանայք խոսում են հույզերի լեզվով։ Դա իրոք այն միջոցն է, որի շնորհիվ կարող են բացվել և անկեղծ լինել զուգընկերների հետ։

Թանկագին տղամարդիկ, հասկացեք մի բան. երբ կինը վեճ է սկսում և կշտամբում է ձեզ, դա չի նշանակում, որ հարաբերությունները դեպի վատն են գնացել։ Դա նշանակում է, որ նա պարզապես վախենում է կորցնել ձեզ։

Գնահատեք այն, որ ձեր երկրորդ կեսը կարող է բացվել ձեր առաջ։ Նա արժանի է հարգանքի՝ ամեն ինչ ուղղելու և ձեր սերը պահպանելու իր վճռականության համար։

Զայրույթն ու վախը նույնպես հույզեր են։ Շատ ուժեղ հույզեր։ Երբեմն նրանք շատ ավելի խոսուն են, քան սերը։

Հավատաք թե՝ ոչ, բայց դուք չպետք է անհանգստնաք, երբ նա սկսում է «մարտը»։ Քանի որ այդ ամենը հանուն սիրո է։

Վեճերը հարաբերությունների նորմալ մասն են կազմում։ Եթե ինչ–որ մեկը ձեզ ասի, որ երբեք իր զուգընկերոջ հետ հարաբերություններ չի պարզում, ապա նա ստում է։

Այնպես որ մտածեք այն մասին, թե ինչ է տեղի ունենում ձեր հարաբերությունների հետ, եթե նա...

...հանկարծ լռում է։

...դադարում է փորձել։

...այլևս չի վիճում ձեզ հետ։

...դադարում է խոսել ձեզ հետ։

...նա այլևս արցունքներ չունի։

Անհանգստացեք, երբ նրա լռությունն ավելի ուժեղ դառնա, քան խոսքերն են։

Քանի որ, երբ կինը լռում է, նա դադարում է պայքարել ձեզ համար։ Վերջ, նա որոշել է կանգ առնել։ Դուք այլևս չարժեք նրա հույզերը։

Երբ կինը սիրում է, նա պատրաստ է պայքարել մինչև վերջ։ Նա ամեն բանի պատրաստ է իրավիճակն ուղղելու համար։

Բայց երբ նա լռում է, այլևս հետդարձի ճանապարհ չկա։

Այնպես որ մի վախեցեք նրա հուզական պոռթկումներից։ Մի վախեցեք կոնֆլիկտներից։ Վախեցեք այն օրվանից, երբ նա դադարի փորձել։

Վախեցեք նրա լռությունից։ Քանի որ երբ կինը կանգ է առնում, ապա նա այլևս չի վախենում հեռանալ ձեզանից։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին