Ինչպես են իրենց պահում կենդանակերպի նշանները, երբ անտրամադիր են

Յուրաքանչյուրս յուրովի ենք արտայատում մեր հույզերը։ Եթե մենք ճիշտ արձագանքեք ուրիշների պահվածքին, մեր հարաբերությունները նրանց հետ ավելի լավ կլինեն։ Բայց ինչպես հասկանանք՝ ինչ անել, երբ այս կամ այն մարդն անտրամադիր է։ Աստղաբաններն առաջարկում են ուշադրություն դարձնել նրա կենդանակերպի նշանին, իսկ միայն հետո նոր գործել։

Positive-ի հետ միասին պարզենք, թե ինչպես են իրենց պահում կենդանակերպի նշանները, երբ անտրամադիր են։

1. Խոյ

Եթե խոյը «ձախ ոտքից է արթնացել», նա կարող է նույնիսկ գոռալ ձեզ վրա։ Աստղերը խորհուրդ չեն տալիս նրան նույն ձևով պատասխանել։ Նրա հետ հանգիստ տոնով խոսեք, նա կհասկանա, որ սխալ էր։

2. Ցուլ

Ցուլերը աշխատում են իրենց հույզերը մենակ տանել, այնպես որ մի շտապեք նրանց մխիթարել, երբ նրանք անտրամադիր են։

3. Երկվորյակներ

Երկվորյակները ջերմ խոսքի կարիք ունեն։ Եթե նրանք բարկանում են, թողեք հանգստանան, իսկ հետո հաճոյախոսություն արեք։

4. Խեցգետին

Օգնեք Խեցգետնին ամբողջությամբ դուրս հանել իր հույզերը։ Թող գոռա, իսկ հետո հանգստանա։

5. Առյուծ

Եթե առյուծն անտրամադիր է, նա կգրավի շրջապատի ուշադրությունը։ Նա նույնիսկ կարող է Facebook-ում գրառում անել, որտեղ կարտահայտի ինչ–որ մի բանի նկատմամբ իր դժգոհությունը։ Դուք էլ կարող եք լայքով աջակցել նրան։

6. Կույս

Կույսը սկզբում պետք է իրեն հավաքի, որպեսզի հետո նոր աջակցություն խնդրի։ Նրան ժամանակավորապես հանգիստ թողեք։

7. Կշեռք

Կշեռքները հազվադեպ են ցույց տալիս իրենց վատ տրամադրությունը։ Դրա համար ավելի հաճախ հարցրեք նրանց, թե ինչպես են գործերը։

8. Կարիճ

Կարիճը կատաղում է, երբ անտրամադիր է։ Նա դժվար է ղեկավարում իր հույզերը։ Ավելի լավ է հեռու մնաք նրանից, կամ խնդրեք իր դժգոհությունը գրավոր արտահայտի։

9. Աղեղնավոր

Աղեղնավորներին ամբողջությամբ կարող է տխրությունը կլանել։ Նրանք փակվում են իրենց մեջ։ Փորձեք ուրախացնել նրանց, որպեսզի նրանք դեպրեսիայի մեջ չընկնեն։

10. Այծեղջյուր

Եթե այծեղջյուրն անտրամադիր է, նա կարող է վերածվել իսկական վատատեսի և շուրջը միայն վատը տեսնել։ Ցույց տվեք նրան, որ աշխարհը հրաշալի է։

11. Ջրհոս

Իրենց բնավորության պատճառով Ջրհոսները շատ բռնկվող են։ Եթե նրանք անտրամադիր են, ապա կարող են վնասել ոչ միայն շրջապատին, այլև իրենք իրենց։ Առաջարկեք այս նշանին քննարկել նրա դժգոհությունը մի քիչ ավելի ուշ։ Այդ ընթացքում նա կհանգստանա։

12. Ձկներ

Ձկները շատ նյարդային են։ Երբ նրանք անտրամադիր են, նրանք պետք է միայն լավ բաների վրա կենտրոնանան։ Դուք կարող եք այդ հարցում օգնել նրանց։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին