«Եվրատեսիլ 2019». Թել Ավիվում կայացել է Սրբուկի ելույթի առաջին փորձը

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Սրբուհի Սարգսյանի մրցութային համարի առաջին փորձը:

Այս մասին գրել է escxtra.com-ը:

Երգչուհին բեմում միայնակ է՝ սև հագուստով և երկարաճիտ կոշիկներով: Բեմն ընդհանուր առմամբ մուգ է` ողողված կարմիր լույսերով: Սրբուկի «Walking out» երգի կատարման ամբողջ ընթացքում լեդ էկրանին և հատակին հայտնվում են կոտրված ապակու կտորներ:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` մայիսի 16-ին, Սրբուկը ելույթ կունենա առաջին համարի ներքո: