«Scandal»: Արամ Խաչատրյանի «Վալսը»՝ Jean-Paul Gaultier-ի օծանելիքի գովազդում

Հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտությունը ներկայացվել է ֆրանսիական Jean-Paul Gaultier բրենդի նոր օծանելիքի՝ «Scandal», գովազդային հոլովակում։ Այս մասին հայտնում է La Reclame ֆրանսիական կայքը։

Գովազդային հոլովակում նկարահանվել է ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը։ Հոլովակում հնչում է Արամ Խաչատրյանի «Վալսը»։

«Scandal» օծանելիքի ներկայացումը տեղի է ունեցել Փարիզում։