10 ոչ այնքան հաճելի պահեր, որ ստիպված են եղել վերապրել «Գահերի խաղը» սերիալի հերոսները

HBO հեռուստաալիքը «Գահերի խաղը» սերիալն իր ամենահաջողված նախագիծն է անվանել. յուրաքանչյուր սերիա գրեթե 20 միլիոն դիտում է հավաքել։ Սերիալի հաջողությունն ապահովում էր ոչ միայն անսպասելի սյուժեն, որտեղ մահանում էին նույնիսկ գլխավոր հերոսները, այլև հրաշալի դերասանական խաղը։

Positive-ը փորձել է նայել այս պատմությանը այլ կողմից և հասկանալ, թե ինչ զոհողությունների են գնացել դերասանները հանուն նկարահանումների։

Քիթ Հարինգթոնը «սփոյլել» է Ջոն Սնոուի ճակատագիրը, որպեսզի խուսափի արագության գերազանցման համար տուգանքից։

Ոստիկանը կանգնեցրել է Հարինգթոնի մեքենան արագությունը գերազանցելու համար և ասել է. «կամ տուգանք եք վճարում, կամ պատմում եք, թե ինչ է լինելու Ջոն Սնոուի հետ»։ Դերասանը ստիպված է եղել ճիշտն ասել. «Հաջորդ սեզոնին ես ողջ եմ»։ Ինչից հետո ոստիկանը նրան բաց է թողել։

Սոֆի Թըրները երկու տարի չի լվացել գլուխը

Սանսա Սթարքին մարմնավորած դերասանուհին ստիպված է եղել զոհաբերել անձնական հիգիենան՝ հանուն իր հերոսուհու։ Շատ այլ դերասան տղամարդկանց հետ միասին նա գրեթե երկու տարի զգալիորեն կրճատել է շամպունի օգտագործումը, քանի որ փախուստից հետո նա պետք է բնական գզգզված ու կեղտոտ տեսք ունենար։

Հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է. «5-րդ սեզոնում ինձ խնդրեցին դադարել լվանալ գլուխս և դա իրոք զվելի էր։ Ավելի ուշ ես սկսեցի կեղծամ կրել և կարող էի անել մազերիս հետ ինչ կամենայի։ Բայց այո, մի երկու տարի ես ապրում է սարսափելի յուղոտ մազերով»։

Մեյսի Ուիլյամսն ընկել է ձիուց

Արյա Սթարքի դերակատարուհին ծիծաղով հիշում է ձիավարության առաջին տեսարաններից մեկը։ Մի անգամ դերասանուհին անհաջող է իջել իր ձիուց և խճճվել է սանձի մեջ։ «Արդյունքում ես ցատկոտում էի մեկ ոտքիս վրա, քանի որ մյուսը մնացել էր ականջիս կողմերում ինչ–որ մի տեղ»։

Ջերոմ Ֆլինը քիչ էր մնում թունավորվեր դիզելային յուղի գոլորշիներից

Բրոննի դերակատարը վնասվել է վիշապների հետ մարտի տեսարանի ժամանակ։ Բեմադրող–օպերատոր Ռոբերտ Մաքլահլանը դիզելային յուղ էր օգտագործել, որպեսզի բնական սև ծուխ ստանար։ Ջերոմ Ֆլինը ստիպված էր երկար ժամանակ գտնվել կրակի էպիկենտրոնում։ Եվ եթե մյուս դերասանները կարող էին ծխից պաշտպանվելու համար դիմակներ հագնել, ապա նա այդ հնարավորությունը չուներ։ Երևի թե հենց դրա համար էր դերասանն այդքան լավ փոխանցում իր զզվանքը։ Դերասանը նաև հայտարարել է, որ իր սեփական փոստատարը հիմա իրեն ատում է այն բանի համար, որ ինքը կրակել է Դեյեներիս վիշապի վրա։

Գվենդոլին Քրիստին նկարահանվել է կենդանի արջի հետ

Այն տեսարանը, որտեղ Բրիենա Տարտը հանդիպում է արջի հետ, համակարգչային գրաֆիկայի արդյունք չէ։ Դերասանուհու խոսքերով՝ նկարահանումներին մասնակցել է Բարթ–կրտսեր անունով արջը, որը նախքան «Գահերի խաղը» մի քանի այլ նախագծերում էր նկարահանվել։ Տեսարանի նկարահանումների ժամանակ դերասանուհուն արջից բաժանում էր կարճ էլեկտրական ցանկապատը։ Ընթացքում կենդանուն կերակրել են երկար պոչով թավայից, որպեսզի նա «չուտեր դերասանուհուն»։ «Ինչ եք կարծում, ինչո՞ւ էր տեսքս այդքան վախեցած»,– այդ փորձառությունն է հիշում Քրիստին։

Լինդա Հիդին պայքարում էր հանդիսատեսի ատելության դեմ

Սերսեա Լանիստերի դերակատարուհու խոսքերով՝ հանդիսատեսն այնքան էր ատում իր կերպարին, որ ատելությունն իր վրա էր նաև տարածվում։ Օրինակ, բուժքույրը, որն օգնում էր իրեն կրծքով կերակրել իր երկրորդ երեխային, քթի տակ ասում էր. «Խայտառակություն»՝ հիշելով հանրության առջև մերկանալու տեսարանը։ Հիդին դա որպես հաճոյախոսություն է ընկալում իր դերասանական խաղի նկատմամբ։

Իվան Ռեոն մի քանի անգամ հարված է ստացել դեմքին

Ռամսի Սնոուի դերակատարը մի քանի անգամ դեմքին հարված է ստացել Քիթ Հարինգթոնից։ Բաստարդների միջև ճակատամարտի նկարահանումների ժամանակ Ջոն Սնոուն մի քիչ տարվել էր և հարվածել նկարահանման հրապարակում իր զուգընկերոջ դեմքին։ Հարինգթոնի խոսքերով՝ Ռեոնը դրան մասնագիտորեն էր վերաբերվել։ Ամեն դեպքում, դժվար թե դա նրան հաճելի եղած լիներ։

Էմիլյա Քլարկը սրտխառնոց է ունեցել սիրտ ուտելու տեսարանի ժամանակ

Դեյեներիս Թարգարիենի դերակատարուհին խոստովանել է, որ այդ տեսարանն իրեն հեշտ չի տրվել։ Նկարահանումների ժամանակ նա ստիպված է եղել 28 «ձիու սիրտ» ուտել, որոնք պատրաստված էին հատապտուղների մուրաբայից։ Էմիլյա Քլարկի խոսքերով՝ համով դրանք նման էին չոր մակարոնի և սպիտակեցնող հեղուկի խառնուրդի։ Այդ պատճառով էլ նա միշտ կողքին դույլ է ունեցել այն դեպքի համար, եթե չկարողանար զսպել սրտխառնոցը։

Սև ամրոցն իրոք որ զզվելի էր

Ձևավորող Ռիչարդ Ռոբերտսը հատուկ ջանքեր էր գործադրել Գիշերային հսկողության նստավայրը ստեղծելիս։ Նրա մտահղացմամբ՝ ամրոցը պետք է «կեղտոտ, սառը և հնարավորինս զզվելի տեսք ունենար»։ Նման միջավայր ստեղծելու համար նա հրամայել էր հում միս կախել և կենդանի խոզերի բերել։ Դերասանները խոստովանում են, որ դղյակը ոչ միայն կեղտոտ տեսք ուներ, այլ հենց այդպիսին էր։

Բոնուս1: Շոն Բինը ֆուտբոլ է խաղացել սեփական գլխով

Նեդ Սթարքին մարմնավորած դերասանն առաջին անգամը չէր, որ մահանում էր էկրանին։ Յուրաքանչյուր նման տեսարանի նա առեղջ ցինիկ հումորով է վերաբերվում։ Եվ սեփական գլխի մակետով նա ֆուտբոլ է խաղացել նկարահանող խմբի հետ։

Բոնուս 2: Սոֆի Թըրները իր տուն է տարել Լեդիին մարմնավորած շանը

Իհարկե «Գահերի խաղը» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանները նաև շատ բարի պատմություններ են ունեցել։ Օրինակ, Զունի անունով շունը, որը Լեդիի դերն էր խաղում և որի հետ դաժան հաշվեհարդար էին տեսել Լաննիսթերների քմահաճույքով, սիրող ընտանիք է ձեռք բերել նկարահանման հրապարակից դուրս։ Սոֆի Թըրները, ում հերոսուհին Լեդիի տիրուհին էր սերիալում, շանն իրեն է վերցրել իրականում։ Նա իր ուրախությամբ կիսվել է գրքի հեղինակ Ջորջ Մարտինի հետ, իսկ նա այդ մասին պատմել է ողջ աշխարհին։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին