30 տարի միասին. Ջոն Բոն Ջովին կիսվում է երջանիկ ամուսնության գաղտնիքով

Ամերիկացի երաժիշտ և հայտնի «Bon Jovi» ռոք խմբի հիմնադիր Ջոն Բոն Ջովին, ում մասին է այսօր Positive-ի պատմությունը, իր կնոջ հետ երեք տասնամյակ է արդեն ապրել։ Եվ պատկերացնում եք, երբեք չի զղջացել իր որոշման համար։

Շատ սրտեր կոտրվեցին, երբ 1989 թվականին նա իր դպրոցական սիրո հետ Լաս–Վեգաս փախավ և ամուսնացավ։

Հիմա, արդեն 30 տարի անց, նա երջանիկ ժպտում է և ասում, որ կարող է՝ «Ռոք աստղն ու ամուր երջանիկ ամուսնությունը ողջ կյանքի համար» պաստառի կատարյալ հերոս լինել։

«Ես կարող եմ նման ագիտացիոն պաստաառի համար նկարվել, քանի որ անհավանական երջանիկ եմ»,– ասում է Բոն Ջովին, Դորոթեա Հերլիի ամուսինը և չորս երեխաների հայրը։

«Իմ կինը մեր հարաբերությունների սոսինձն է»,– ասել է նա TODAY պարբերականին։

Բոն Ջովիի և նրա կնոջ ամուսնությունը սկզբում շրջապատի վրդովմունքին էր արժանանում, հատկապես համատեղ կյանքի առաջին տարիներին։

«Օ, դա իրոք շոկ էր բոլորի համար։ Չէ որ ես երիտասարդ աղջնակների կուռքն էի, չամուսնացած և հանկարծ ամուսնանում են։ Երբ ես երջանիկ վերադարձա Լաս–Վեգասից և ամուսնությանս մասին հայտնեցի մենեջերիս, նա կատաղեց։ «Դու գոնե հասկանու՞մ ես, թե ինչ է դա նշանակում քո կարիերայի համար»,– գոռում էր նա»,– պատմում է Բոն Ջովին։

Ինչևէ, ամուսնությունը ոչ թե պարզապես երջանիկ դուրս եկավ, այլ չափազանց երջանիկ։ Ինչպես խոստովանում է Բոն Ջովին, հիմա, 30 տարի անց, նա իր կնոջն էլ ավելի շատ է սիրում։

«Ամենից շատ ես շնորհակալ եմ աստծուն նրա համար, որ նա ինձ այս հրաշքն է նվիրել՝ կարողանալ սիրել և վստահել»,– խոստովանում է երաժիշտը։

Ամուսինները մեծ բարեգործներ են։ Դորոթեա Հերլին,օրինակ, ղեկավարում է «Հոգու խոհանոց» նախագիծը, որի նպատակը կարիքավորներին տակ ճաշով կերակրելն է։

Ջոն Բոն Ջովիի կինը երբեք չի փորձել իր վրա ուշադրություն գրավել։ «Համերգների ժամանակ ես սովորաբար կանգնում եմ կողքի վրա և պարզապես լսում եմ։ Սիրում եմ նրա բոլոր երգերը. դրանք հրաշալի են»,– ասում է նա։ Նա նաև երբեք չի նեղանում նրա բազմաթիվ երկրպագուհիներից, որոնք բառացիորեն հետևում են երգչին։ Ընդհակառակը՝ Դորոթեան անկեղծորեն շնորհակալ է նրանց, որ այդքան սիրում են իր ամուսնու արվեստը։

Ամուսիններին հաջողվել է օպտիմալ հավասարակշռության և ներդաշնակության հասնել ամուսնական կյանքում։ Նրանք զատել են այդ երկու կերպարները. «Ջոն Բոն Ջովի՝ ռոք աստղ» և «Բոն Ջովի՝ ամուսին և հայր»։

«Ես երբեք չեմ ունեցել և չեմ ունենա կողքի վրա ընտանիք կամ սիրուհիներ։ Դուք նման բան երբեք չեք կարդա։ Բանն այն է, որ դա ինձ պարզապես պետք չէ և հետաքրքիր չէ»,– ասում է երգիչը։

Երբ Բոն Ջովիին և նրա կնոջը հարցնում են ընտանեկան երջանկության գաղտնիքի մասին, նրանք միայն երջանիկ ժպտում են և ավելի ամուր են միմյանց ձեռք բռնում։ Նրանք պնդում են, որ չկա որևէ հատուկ բան, որով կարող են կիսվել ուրիշների հետ։

«Միակ բանն այն է, որ մենք միևնույն ուղղությամբ ենք աճում։ Մենք միշտ նույն ուղղությամբ ենք շարժվել և երբեք՝ հակառակ ուղղություններով։ Ահա և ողջ գաղտնիքը» – ասում է Դորոթեան։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին