Ինչպես Քիմ Քարդաշյանը դարձավ հանրաճանաչ

Ինչպես Քիմ Քարդաշյանը դարձավ հանրաճանաչ: 2007թ. «E!» հեռուստաալիքով կայացավ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալթի շոուի պրեմիերան։ Այն պատմում է Քիմի և նրա ընտանիքի կյանքը։

Բայց շատերը մինչ այսօր հարց են տալիս. ինչո՞ւ Քարդաշյանը դարձավ հանրաճանաչ։ Նրան կարելի է տեսնել հեղինակավոր ամսագրերի շապիկներին, հեռուստատեսային շոուներում, գովազդներում և այլ զանգվածային լրատվամիջոցներով, բայց ինչպես Քիմ Քարդաշյանը դարձավ հանրաճանաչ, ի՞նչը հատկապես նրան դարձրեց այդքան հայտնի։

Քիմ Քարդաշյանի անպարկեշտ տեսանյութի ԶԼՄ-ներում հայտնվելուց անմիջապես հետո, 2007թ. հոկտեմբերին, «E!» հեռուստաալիքով մեկնարկեց «Քարդաշյանների ընտանիքը» շոուն։ Այդ օրվանից ի վեր, նա և իր ընտանիքը դարձան տաբլոիդների թոփ 1 քննարկվելիք թեման։

Քիմը այդ պահից սկսած կարողացավ բավական հաջող ներկայանալ, թե երեկույթներին թե հեռուստատեսությամբ և թե հասարակական վայրերում։ Քիմին օգնեց այն փաստը, որ մայրը՝ պրոդյուսեր էր և հեռուստատեսային դեմք։ Այժմ նրա մայրը՝ Քրիս Ջենները, Քիմի մենեջերն է։

Շարունակությունը կարդացեք սկբնաղբյուր կայքում