Վերա Բրեժնևայի համադասարանցին պատմել է, թե ինչպես են աստղին ծաղրել դպրոցում

Վերա Բրեժնևան հայտնի է որպես «ՎԻԱ Գրա» խմբի մենակատար, Կոնստանտին Մելաձեի կին, երկու հրաշալի աղջիկների մայր և ժամանակակից շոու–բիզնեսի ամենահրապուրիչ կանանցից մեկը։ Սակայն այդպիսին նա միշտ չէ որ եղել է։ Վերայի կյանքի անցյալ օրերի մասին է այսօր պատմում Positive-ը։

Վերան ծնվել է Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպրոձերժինսկ փոքրիկ քաղաքում, բազմազավակ ընտանիքում։ Նրա ծնողներն աշխատում էին քիմիական գործարանում, իսկ երբ հայրը հաշմանդամ դարձավ, աղջիկն ինքն էլ ստիպված էր աշխատել՝ շուկայում բանջարեղեն վաճառելով։

Նա այնքան էլ գեղեցիկ չէր. կարճ սանրվածքով, ակնոցով և մաշված հագուստով։ Դասարանում նրան հաճախ էին ծաղրում և նեղացնում։ Այդ մասին թոք–շոուներից մեկում պատմել է Գալուշկայի (երգչուհու իսկական ազգանունն է) համադասարանցին՝ Դմիտրի Դուզիկը.

«Երբ Վերան եկավ մեր դպրոց, մեր կոլեկտիվն արդեն կազմավորված էր, հինգերորդ–վեցերորդ դասարան էինք։ Նա անճոռնի ճուտիկ էր։ Աղջիկները ծաղրում էին նրան։ Դասարանում 20 աղջիկ և մոտ 6 տղա էինք։ Մեզանից ոչ ոք նրան չէր պաշտպանում։ Նա ինքն էր դիմակայում հարվածներին։ Երբեմն նույնիսկ կռիվներ էին լինում բակում։ Նրա հետ դաժան էին վարվում։ Մի անգամ նույնիսկ մեջքին թուղթ էին կպցրել՝ «Անճոռնի»։



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Vera Brezhneva (@ververa)

Վերան շատ էր աշխատում իր վրա, որպեսզի հասներ այն արդյունքին, որ ունի հիմա։ Նրա մասնակցությունը լեգենդար խմբում պատահականություն էր։ Առաջին անգամ Վերան ելույթ ունեցավ «ՎԻԱ Գրա»–ի հետ Ուկրաինայում խմբի հյուրախաղերի ժամանակ 2002-ի հունիսին՝ դահլիճից խմբի հետ երգելու ցանկություն հայտնածներից մեկը դառնալով։ Հենց այդ ժամանակ էլ նրան նկատեցին։ Իսկ երբ Ալյոնա Վինիցկայան որոշեց լքել խումբը, Վերային հրավիրեցին լսումների՝ թափուր տեղի համար։



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Vera Brezhneva (@ververa)

Հանգամանքների հաջող ընթացքը Վերայի համար երջանիկ տոմս դարձավ դեպի կյանք, և նա դրանից հաջողությամբ օգտվեց՝ անճոռնի ճուտիկից չքնաղ կարապի վերածվելու ինքնակատարելագործման ուղին անցնելով։ Դնեպրոպետրովսկի երկաթգծի տրանսպորտի ինժեներների ինստիտուտի հեռակա բաժնի ուսանողուհուց Վերան վերածվեց երգչուհու, հեռուստահաղորդավարուհու, դերասանուհու և բլոգերի։



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Vera Brezhneva (@ververa)


Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Vera Brezhneva (@ververa)

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին