Դիմահարդարման գաղտնիքներ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ

Դիմահարդարվելը բծախնդիր գործ է և ժամանակ է պահանջում։

Սակայն կան գաղտնիքներ, որոնք թույլ են տալիս գեղեցկանալ արագ և արդունավետ։

Positive-ը ներկայացնում է դիմահարդարվելու հնարքներ, որոնք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կօգնեն ավելի արագ ու կատարյալ դիմահարդարում ստանալ։

Սուրման քսեք մատիտի վրայից

Եթե դուք չեք կարողանում ուղիղ գիծ ստանալ ջրիկ միջոցներով, ապա նախ աչքերը եզրագծեք մատիտով։ Ջրիկ նյութը մատիտի վրա նույնքան լավ տեսք է ունենում, որքան մաքուր մաշկին։ Իսկ եթե սխալվեք, ապա այն հեշտ կլինի շտկել։

Թարթիչներին ծավալ հաղորդեք սովորական դիմափոշու միջոցով

Այդ պարզ հնարքն օգնում է ուժեղացնել ցանկացած սևաներկի ազդեցությունը։ Թարթիչները ներկելուց առաջ դրանց վրձինի օգնությամ դիմափոշի քսեք, ապա օգտագործեք սևաներկը։

Օգտագործեք թարթիչների սևաներկը՝ սուրմայի փոխարեն

Թարթիչների համար նախատեսված սևաներկն ու ջրիկ սուրման գրեթե նույն բաղադրությունն ունեն և շատ նման են։ Պետք է պարզապես բարակ վրձին օգտագործել։

Ճիշտ նկարեք «սլաքները»