2020-ի թրենդային իրերն ու աքսեսուարները․ 1990-ականների հագուստից ինչն է կրկին նորաձև

Նորաձևությունը ցիկլային է և դիզայներները, տուրք տալով նոստալգիային, ժամանակ առ ժամանակ առաջարկում են վերադառնալ այս կամ այն ժամանակաշրջան։

Եվ այս անգամ նրանք որոշել են կանգառ առնել 90-ականներում, որտեղ տիրում էին խելահեղ գույները, անչափս բալախոնները, ոճային փորձարկումներն ու ամենաանսպասելի համադրությունները։

Եվ այսպես, Positive-ի հետ միասին պարզենք, թե 90-ականներից ինչն է կրկին նորաձև 2020-ին։

Հեծանվաշորտեր

Ձեզ կարող է թվալ, թե շորտերի այս տեսակը նորաձև է դարձել Քիմ Քարդաշյանի շնորհիվ։ Բայց դա այդպես չէ։ 90-ականներին լայկրայից այս շորտերի երկրպագուն արքայադուստր Դիանան էր, որն ի դեպ, պետք է ընտրեր իր հագուստը արքայական էթիկետին համաձայն։ Հենց նա ցույց տվեց, որ զգեստապահարանի այս հարմարավետ իրը ոչ միայն սպորտով զբաղվելիս է կարելի կրել, այլև սվիթշոթերի համադրությամբ։

Եփած ջինսեր

Եփված ջինսերը ի հայտ եկան 80-ականներին, սակայն դրանց իսկական բումը 90-ականներին էր։ Հիմա այս տիպի ջինսերը կրկին շատ նորաձև են։

Կաշվե իրեր

90-ականներին կաշվե իրերն էլ ոչնչով չէին զիջում եփած ջինսերին; 90-ականներին կաշվե վերարկուով ման էր գալիս Ջուլյա Ռոբերտսը, ժակետները նախընտրում էին «Բևեռլի Հիլզ» սերիալի աստղերը, իսկ արդեն «Մատրիցայից» հետո Քիանու Ռիվզի կատարմամբ Նեոյի անձրևանոցի ոճը բոլորն էին պատճենում։

Եվ այսպես, կաշին կրկին նորաձև է։

Անիմալիստական պրինտ

80-ականներին թրենդային էր «հովազի» պրինտը։ 90-ականներին էլ դրա թրենդը պահպանվեց, սակայն նրա հետ մրցելու եկան «օձն» ու «զեբրը»։ 30 տարիների ընթացքում անիմալիստական պրինտի նկատմամբ վերաբերմունքը շատ հակասական էր․ դեռ վերջերս այն անճաշակության և վուլգարության խորհրդանիշ էր համարվում։ Հիմա սակայն այն երկրորդ վերածնունդ է ապրում։ Նարաձևւթյան տներն այսօր կարծես շեղված լինեն այս պրինտի վրա։

Մետաքս

Սպիտակեղենային ոճի հագուստների հայտնվելը մեր զգեստապահարանում նույնպես վերադարձ է դեպի 90-ականներ։ Այն ժամանակ ողջ աշխարհը խենթանում էր սուպերմեոդելներ Նաոմի Քեմբելի, Լինդա Եվանգելիստայի, Քեյթ Մոսի ոճի համար․․․ Եվ հենց նրանց թեթև ձեռքով էլ մետաքսե լակոնիկ զգեստները թրենդային դարձան։ Պրակտիկություն և էլեգանտություն․ ահա թե ինչն էր գրավում այդ ժամանակ աղջիկներին։ Եվ հենց դա էլ գնահատում են մեր օրերի գեղեցկուհիները։

Նախշեր

Հիշո՞ւմ եք 90-ականների տարօրինակ նախշերով և գրություններով սվիտերները։ Պարզվում է այսօր էլ այս, ինչպես նաև վզի հատվածում շղթայով սվիտերները նորաձև են։

Գրանժ

Գիտեք թե ով է 90-ականների օվերսայզ-սվիտերների, վանդակավոր վերնաշապիկների և պատռած ջինսերի մեղավորը։ Դա Քուրթ Քոբենն է՝ լեգենդար Նիրվանայի մեներգիչը։

Հենց այս ոճն էր նախընտրում երաժիշտը, իսկ նրա երկրպագուհիներն էլ, առանց հաշվի առնելու որ սա տղամարդու հագոիստ է, ամբողջովին կրկնօրինակեցին այս ոճը։ Իհարկե, առաջին հերթին հարմարավետությունն է։ Ահա թե ինչու մեր օրերում էլ նորաձև աղջիկները հաճույքով կրկնօրինակում են այս ոճը՝ Փարիզից մինչև Տոկիո։

Կոպիտ և խոշոր կոշիկներ

Կոպիտ ներբաններով մարզակոշիկները կարծես թե ներխուժել են կյանքի բոլոր ոլորտներ և միտք էլ չունեն նահանջելու։ Միայն թե նրանց հետ մրցելու են եկել զինվորական ոճի աշնանային կոշիկները, որոնք կարելի է կրել ինչպես ջինսերի, այնպես էլ զգեստների հետ։

Գոտկատեղին կապվող պայուսակներ

90-ականներին թերևս բոլորն ունեին այսպիսի պայուսակներ, իսկ շուկայի առևտրականների համար այն անփոխարինելի աքսեսուար էր։ Այսօր էլ սրանք կրկին նորաձև են իրենց պրակտիկության և հարմարավետության պատճառով։

Մազերի աքսեսուարներ

Մարգարիտներով զարդարված մազակալներ, թավշե մազակապեր․․․, 90-ականներին սրանք յուրաքանչյուր աղջկա անբաժան զարդարանքներից էին։ Այսօր դրանք կրկին նորաձև են, և եթե ոչ ձեր դարակներում, ապա ձեր մայրիկի զարդերի մեջ անպայման կգտնենք քարերով ու փայլերով մազակալներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին