Անժելիկա Վարումի գեղեցկության գաղտնիքները

Ռուսական էստրադայի ամենասիրելի երգչուհիներից մեկը՝ Անժելիկա Վարումը շուտով՝ մայիսի 26-ին, կնշի իր 50-ամյակը։ Հաճախ կանանց վախեցնում է այս թիվը, սակայն ոչ նրան։ Հոբելյանից առաջ երգչուհին պատմել է տարիքի և պլաստիկ վիրահատությունների նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Երգչուհին արմատական փոփոխությունների չի դիմում և գեղեցկությունը պահպանելու համար դեռևս օգտվում է պարզ, բայց շատ էֆեկտիվ միջոցներից։

Positive-ը այսօր կպատմի Անժելիկա Վարումի երիտասարդության և գեղեցկության գաղտնիքների մասին։

Վարումը հրաշալի գեներ ունի. նա իր տարիքից բավական երիտասարդ է երևում և դա անվիճելի է։ Եվ կարևորն այն է, որ դրանում համոզված է նրա ամուսինը՝ Լեոնիդ Ագուտինը։ Նա իր կնոջն իսկական գեղեցկուհի է համարում և մշտապես պնդում է, որ տարիքի հետ նա միայն ավելի է գեղեցկանում։ Իսկ դա ամենալավ խթանն է իրեն հետևելու համար։

Անժելիկա Վարումը խոստովանել է, որ մարզվում է առանց մեծ ջանքերի, սակայն շատ է քայլում և լողալ է սիրում։ Վերջին տարիներին նա սիրում է անվաչմուշկներ քշել, ինչը նույնպես դրական է անդրադառնում նրա կառուցվածքի վրա։ Չմուշկների վրա նա կարծես փոքրիկ աղջնակ լինի։



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от(@avarum)

Երգչուհին նաև նշում է, որ վերջին քսան տարիներին խիստ հետևում է իր սննդակարգին։ «Ես բացառել եմ տապակած մթերքները, մսային և ձկնային արգանակները, մարինադները, կոնսերվանտները, սոուսները, խմորիչները, շաքարը, ցանկացած ըմպելիք, բացի ջրից։ Օրվա ընթացքում 2,5-4 լիտր ջուր եմ խմում։ Յուրաքանչյուր երրորդ օր և նաև լարված օրերին ես բացառում եմ սպիտակուցային սնունդը։ Դա ինձ հնարավորություն է տալիս ավելի հեշտ տանել սթրեսն ու արագ վերականգնվել»,– պատմում է երգչուհին։

Իհարկե, Անժելիկա Վարումը խնամքի լավ միջոցներ է օգտագործում, սակայն արմատական փոփոխությունների դիմել դեռևս չի ցանկանում և նաև վախենում է։



Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от(@avarum)

Անժելիկա Վարումի գեղեցկության գաղտնիքը պարզ է. ճիշտ սնունդ և ֆիզիկական մեծ ակտիվություն։ Բայց կարևորն այն է, որ նա սիրում է և սիրված է, ինչն այդքան անհրաժեշտ է յուրաքանչյուր կնոջ համար։ Իսկ երջանկությունը, ինչպես գիտեք, չի ճանաչում տարիք և միշտ իր դրական ազդեցությունն է ունենում կնոջ արտաքինի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին