12 զարդ, որոնք այլևս նորաձև չեն

Կերպարը լրացնել կամ անհատականությունը ընդգծել կարելի է բիժուտերիայի կամ ոսկեղենի օգնությամբ, սակայն միայն մի պայմանով, որ այդ իրերը «ժամկետը չի անցել»։

Այսօր Positive-ը ներկայացնում է 2020-ին նորաձև աքսեսուարները և այն զարդերը, որոնք այլևս նորաձև չեն։

12․ Չոկեր

Մի քանի տարի առաջ կրկին նորաձև դարձան 90-ականների չոկերները։ Սակայն թրենդն անհետացավ այնքան անսպասելի, ինչպես որ հայտնվել էր։ 2020-ին չոկերները վերադարձել են կրկին, բայց արդեն այլ կերպարով։ GUCCI, Chloe, Sacai, Alexander McQueen և Versace նորաձևության տները զարդարել են դրանք ազնիվ մետաղներով և թանկարժեք քարերով։

11. Օղակաձև ականջողեր

Dolce & Gabbana, Oscar de la Renta, Missoni, Brandon Maxwell նորաձևության տների դիզայներներն առաջարկում են 2020 թվականին մի կողմ դնել քաշվածությունն ու ավելի երևացող դառնալ՝ նուրբ օղերը փոխարինելով խոշոր, ոչ թե մեկ, այլ մի քանի օղակներից բաղկացած օղերով։

10. Փետուրներով զարդեր

Այս տարի դիզայներները խորհուրդ են տալիս մոռանալ հոգնեցրած «մերձարևադարձային» ուղղության մասին և փոխարինել այն «ծովափով»՝ մեծ չափսերի խխունջներով։

9. Զույգ օղեր

Մեկ ականջօղով տարբերակն արդեն վաղուց ցուցադրում են հայտնի նորաձևության տների մոդելները։ Սակայն առօրյայում քիչ աղջիկներ ռիսկ կանեին նման օղեր կրել։ 2020 թվականը տալիս է այդ հնարավորությունը, որպեսզի հաղթեք ձեր ներքին պերֆեկցիոնիստին և մի քիչ անկարգություն մտցնեք ձեր կերպարի մեջ։

8․ Ադամանդներ

Miu Miu, Khaite, Tory Burch, Tommy Hilfiger, Prabal Gurung, Burberry, Christian Dior և իհարկե Chanel նորաձևության տները միաձայն հայտարարում են, որ աղջիկների լավագույն ընկերներն այլևս ոչ թե ադամանդներն են, այլ մարգարիտը։

7․ Տառեր

Երևացող տառերով կախազարդերն այլևս նորաձև չեն, դրանց փոխարինելու են եկել վայրի կենդանիների և միջատների պատկերներով խոշոր զարդերը։

8․ Մետաղադրամներ

Մի քանի տարի առաջ նորաձև դարձան մետաղադրամներով զարդերը, սակայն նոր սեզոնում սերը հաղթեց փողին։ Խոշոր, հաճախ նաև հսկայական սրտեր են ներկայացվել Saint Laurent, Alexander McQueen, Balenciaga, Marc Jacobs և Chanel բրենդերի հավաքածուներում։

5․ Աստղեր

Աստղերին փոխարինելու են եկել գնդերը․ Bottega Veneta, Kenzo, Oscar de la Renta, Balenciaga, Valentino, Ann Demeulemeester բրենդերը ներկայացրել են մետաղից, ապակուց և փայտից տարբեր գնդաձև զարդեր։

4. Շղթայով խոշոր կախազարդ

Bottega Veneta, Kenzo, Oscar de la Renta, Balenciaga, Valentino, Ann Demeulemeester նորաձևության տները հայտարարել են, որ նոր սեզոնում պետք է մոռանալ բարակ շղթայով խոշոր կախազարդերի մասին և փոխարինել դրանք խոշոր շղթաներով։

3. Բազմաշերտ թևնոցներ

Stella McCartney, Alexander McQueen, Brandon Maxwell и Dolce & Gabbana բրենդերի դիզայներներն առաջարկում են թևնոցների փոխարեն թևին ամրացվող դրամապանակներ օգտագործել։

2.Մեկ մատանի

2020 թվականին կրկին նորաձև են խոշոր մատանիները, երկրաչափական պատկերներով հավաքածուները և գունավոր քարերը, ինչպես Brandon Maxwell-ի, Fendi-ի և Alexander McQueen-ի մոտ։

1․ Օղագոտիներ

Մազերի բարակ օղագոտիները՝ զարդարված մանր քարերով կամ ականջիկներով այլևս նորաձև չեն։ Եթե ցանկություն ունեք կերպարը ժամանակակից և նորաձև դարձնելու, ուշադրություն դարձրեք Fendi-ի մոդելներին, որոնք կաշվից կամ թավիշից լայն օղագոտիները գլպի հակառակ կողմից են դնում։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին