«Փոքրիկի զբոսանքը» ֆիլմի դերասանները 25 տարի անց

Հեռավոր 1994 թվականի հուլիսի 1-ին վարձույթում հայտնվեց առևանգված փոքրիկի մասին հրաշալի կատակերգությունը։ Հիշո՞ւմ եք նրան, որ քիչ էր մնում այն աշխարհ ուղարկեր իրեն փախցնողներին։ Positive-ի հետ միասին տեսնենք, թե ինչպես են փոխվել ֆիլմի դերասանները և ինչով են նրանք հիմա զբաղվում։

Ադամ Ռոբերտ Ուորթոն և Ջեյքոբ Ջոզեֆ Ուորթոն / փոքրիկ Բինքը

Քչերը գիտեն, որ նկարահանման հրապարակում փոքրիկները երկուսն են եղել։ Երկվորյակ եղբայրներ Ադամ ու Ջեյքոբ Ուորթոնները իրենց գլխավոր դերը խաղացին ինն ամսականում և հայտնի դարձան աշխարհով մեկ։

Հիմա տղաները 25 տարեկան են և նրանցից ոչ մեկն իր կյանքը չի կապել կինոյի հետ։ Ադամը (սև վերնաշապիկով) հագուստի դիզայնով է զբաղվում, իսկ Ջեյքոբւ խոհարար է և ռեստորանում է աշխատում։

Ջո Մանտենյա / Էդդի

Առևանգողների առաջնորդին մարմնավորած դերասանի ֆիլմագրաֆիան շատ հարուստ է։ Հիմա նա 71 տարեկան է, իսկ նա շարունակում է նկարահանվել «Մտածել հանցագործի նման» սերիալում, ՀԴԲ գործակալի դերում։

Դերասանն ամուսնացած է արդեն 44 տարի և երկու մեծ դուստր ունի։

Ջո Պանտոլիանո / Նորբի

Երեխայի երկրորդ առևանգողի կարիերան նույնպես հաջող է դասավորվել։ Ջո Պանտոլիանոն պահանջված դերասան է, ճիշտ է, նրան այնքան էլ լավ տղաների դերեր բաժին չեն ընկնում։

Պանոտլիանոն նաև բիզնեսով է զբաղվում։ Նա ռեստորանների ցանց ունի և ծխախոտների սրահներ։

Հիմա Ջոն 68 տարեկան է, ամուսնացած է և երեք երեխա ունի։

Բրայան Հեյլի / Վիկո

Բրայան Հեյլին վաղուց չի երևում էկրաններին, այն ամբողջությամբ նվիրվել է բիզնեսին։ Նա սեփական արտադրական ընկերություն ունի Նյու-Յորքում։ Նա ամուսնացած է արդեն 32 տարի և 5 երեխա ունի։

Լառա Ֆլին Բոյլ / Բինկի մայրը

Հիմա Լառայի անունը ժամանակ առ ժամանակ հայտնվում է մամուլում հերթական անհաջող պլաստիկայի պատճառով։ Դերասանուհին բառացիորեն այլանդակել է իրեն։ Եվ իհարկե, ռեժիսորներն էլ դադարել են հրավիրել նման «գեղեցկուհուն» կինոյում նկարահանվելու։ Նախկին աստղը հիմա 49 տարեկան է։ Նա ամուսնացած է, բայց երեխաներ չունի։ Նա ասում է, որ չափազանց եսասեր է և չի կարող իր սիրով կիսվել անգամ սեփական երեխայի հետ։

Սինթիա Նիքսոն / Ջիլբերտին

Կինոյում հաջողությունները Սինթիա Նիքսոնին քիչ են թվացել և նա սկսել է նաև քաղաքականությամբ զբաղվել։ 2018 թվականին նա իր թեկնածությունն էր դրել Նյու—Յորքի քաղաքապետի ընտրություններում և ակտիվորեն մասնակցում էր միասեռ ամուսնությունները օրինականացնելուն ուղղված ցույցերին։

2004 թվականին նա սկսեց հանդիպել Քրիստին Մարինոնիի հետ, հինգ տարի անց նրանք հայտարարեցին, որ ամուսնանում են։ 2011 թվականին Մարինոնին տղա երեխա ունեցավ, Նիքսոնն արդեն ուներ երկու երեխա, իսկ մեկ տարի անց նրանք օրինականացրին իրենց հարաբերությունները։

Մեթյու Գլեյվ / Բինկի հայրը

Մեթյու Գլեյվը դերերի քանակով ռեկորդակիր է այս ցուցակում։ Նա նաև բավական հայտնի երգիչ է Ամերիկայում։ Մեթյուն վաղուց ամուսնացած է Անիտա Բերոնի հետ, և նրանք երկու դուստր ունեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին