Այսօր Positive-ը մի պարզ, բայց շատ համեղ խորտիկ է առաջարկում պատրաստել դդմիկից, որը դուր կգա նույնիսկ նրանց, ովքեր պնդում են, որ դդմիկ չեն սիրում։
Լոլիկով և պանիրով դդմիկներ
Անհրաժեշտ բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
1. Դդմիկները երկայնքով բարակ կտրատեք։
2. Աղ արեք և թողեք 15 րոպե։
3. Կտրեք պանիրն ու լոլիկը՝ ինչպես պատկերված է նկարում։
4. Հարեք ձուն։
5. Դդմիկները թաթախեք ձվի, այնուհետև ալյուրի մեջ։
6. Տապակեք տաք բուսայուղով թավայի մեջ՝ ամեն կողմից 5 րոպե։
7. Մանրեք սամիթը, խառնեք մայոնեզի և սխտորի հետ։
8. Մայոնեզի խառնուրդը քսեք դդմիկների վրա։
9. Մայոնեզի վրայից լոլիկ դրեք և պանիր։ Կարելի է ռուկոլա կամ հազարի տերև ավելացնել։
10. Դդմիկը փաթաթեք ռուլետի տեսքով՝ սկսելով լոլիկի կողմից։
Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին