Պատրաստում ենք իսկական ամերիկյան շոկոլադապատ դոնաթներ

Դոնաթները նման են մեր փքաբլիթներին կամ ինչպես ընդունված է ասել «պոնչիկներին», միայն թե ավելի օդային են, փափուկ և պատված են գունավոր ջնարակով։ Այսօր Positive-ը առաջարկում է միասին պատրաստել իսկական ամերիկյան դոնաթներ։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ալյուր - 640 գրամ
  • Շաքարավազ - 60 գրամ
  • Չոր խմորիչ - 14 գրամ
  • Կարագ - 90 գրամ
  • Կաթ – 250 մլ
  • Աղ – 1 պտղունց
  • Վանիլ

Զարդարելու համար

  • Սև շոկոլադ, սպիտակ շոկոլադ (ըստ ցանկության)
  • Սերուցք – 33%
  • Սննդային ներկ (ըստ ցանկության)
  • Զարդարանք

Պատրաստման եղանակը

1. Պատրաստում ենք բաղադրիչները․ հալեցնում ենք կարագը, գոլացնում ենք բարձր յուղայնությամբ կաթը, ձվերը պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։

2. Հարիչի թասի մեջ լցնում ենք բոլոր ոչ չոր բաղադրիչները։

3. Ավելացնում ենք շաքարավազը, աղը, չոր խմորիչը և ալյուրը՝ երկու անգամից։

4. 5-8 րոպե հարում ենք խմորը՝ սկսելով ցածր արագությունից։ Խմորը պետք է համասեռ ստացվի, չկպչի ձեռքերին։ Եթե խմորը ձեռքերով եք հունցելու, ապա սկզբում բոլոր բաղադրիչները գդալով խառնեք, ապա դրեք սեղանին և մոտ 15 րոպե հունցեք։

5. Դրանից հետո խմորը ծածկեք սննդային թաղանթով և մեկ ժամ թողեք սեղանին։

6. Մեկ ժամ անց խմորը բացում ենք 1 սմ հաստությամբ։

7. Կլորակներ ենք կտրում ոչ ավել քան 9 սմ տրամագծով։ Այնուհետև շշի կափարիչով կամ որևէ փոքր կլոր բանով կլորակներ ենք մեջտեղից կտրում։ Որպեսզի ստանանք օղակներ։

8. Ջեռոցի ամանի մեջ յուղաթուղթ ենք փռում։ Փայտե բահիկով օղակները տեղափոխում ենք յուղաթղթի վրա և թողնում ենք, որ բարձրանան։

9. Թավայի մեջ բուսայուղ ենք լցնում և մի քիչ տաքացնում ենք։ Թավայի մեջ 4 պոնչիկ ենք դնում և սպասում ենք, մինչև մի կողմից ոսկեգույն դառնան։

10. Շրջում ենք և շարունակում ենք տապակել։ Մյուս կողմից պոնչիկն ավելի արագ կկարմրի։

11. Պատրաստի պոնչիկները դնում ենք թղթե անձեռոցիկների վրա և սպասում ենք, որ ամբողջովին սառչեն։

12. Սպիտակ շոկոլադը երկու մասի ենք բաժանում, քանի որ ներկելու ենք այն։ Տաքացնում ենք սերուցքը, այն պետք է տաք լինի։

13. Շոկոլադի վրա տաք սերուցք ենք լցնում։

14. Խառնում ենք, որ շոկոլադը լավ հալվի։ Կարելի է դնել միկրոալիքային վառարանը կամ ջրային բաղնիքի վրա։

15. Այսպիսով ողջ շոկոլադը հալեցնում ենք սերուցքի մեջ։

16. Սննդային գույնը մի քանի կաթիլ ջրով բացում ենք և խառնում ենք սպիտակ շոկոլադին։

17. Գելային ներկի դեպքում պարզապես մեկ կաթիլ ավելացնում ենք շոկոլադին։

18. Այդպիսով զարդարում ենք բոլոր դոնաթները։

19. Ամերիկյան պոնչիկները պատրաստ են․ բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին