Համեղ տորթ՝ հասանելի բաղադրիչներից

Բաղադրիչներ

1. Ալյուր – 1 բաժակ

2. Ձու – 2 հատ

3. Կարագ – 100 գ

4. Խտացրած կաթ – 1 բանկա

5. Սոդա – 1/2 թ/գ

6. Կակաո – 1-2 ճ/գ

Կրեմի համար՝

1. Թթվասեր – 300 գ

2. Շաքարավազ – 150 գ

Պատրաստման եղանակը

1. Կարագը հալեցնել, խառնել խտացրած կաթի, ձվերի և ալյուրի հետ:

2. Ավելացնել կիտրոնահյութով հանգցրած սոդա: Խառնել:

3. Խմորը բաժանել երեք մասի:

4. Խմորի երկու մասերին կակաո ավելացնել և առանձին-առանձին թխել:

5. Հարել թթվասերը և շաքարավազը, և տորթի տաք շերտերի վրա տարածել ստացված կրեմը: Կրեմն ավելացնել աստիճանաբար, որպեսզի այն ներծծվի խմորի մեջ:

6. Զարդարել շոկոլադով և հատապտուղներով: