Positive-ը ներկայացնում է «Բաֆալո» թևիկների բաղադրատոմսը:
1. Նախ թևիկները բաժանում են 3 մասի հոդերով: Ծայրից բացի՝ մնացած մասերն օգտագործվում են ուտեստի համար:
2. Թևիկները ջեռոցով պատրաստել պետք չէ: Իսկական «Բաֆալոն» ֆրիտյուրով են պատրաստում:
3. Մեգախրթխրթան կեղև ստացվում է միայն ստորև բերված կանոններրը պահպանելու դեպքում:
4. Պատրաստի թևիկները մատուցում են դասական սոուսով՝ կծու Frank’s Red Hot սոուսը համադրելով կարագի հետ: Ուտեստի լրացում է նաև բլյու-չիզ սոուսը և գազարը նեխուրի ցողուններով:
Բաղադրիչները՝
2,8 լ. գետնանուշի կամ կանճրակի յուղ
1,8 կգ հավի թևիկներ
8 ճ. գ. կարագ
1 բաժակ Frank’s Red Hot սոուս
Բլյու-չիզ սոուս, նեխուր, գազար ըստ ճաշակի
Պատրաստումը՝
1. Յուղը լցրեք կաթսայի մեջ, դրեք թևիկները, կրակ վառեք: Յուղը տաքացրեք մինչև 107-120 աստիճան, թևիկները տապակեք մոտ 20 րոպե՝ պարբերաբար շրջելով:
2. Թևիկները հանեք, դրեք սկուտեղով ցանցի վրա, թողեք մոտ մեկ ժամ:
3. Յուղը նորից տաքացրեք մինչև 200 աստիճան, մեջը թևիկները տապակեք մինչև ոսկեգույն դառնալը: Ամեն չափաբաժնի համար մոտ 10 րոպե կպահանջվի:
4. Frank’s Red Hot սոուսը խառնեք կարագին, տաքացրեք մարմանդ կրակի վրա մինչև կարագն ամբողջովին լուծվի: Սոուսը մեծ ամանի մեջ լցրեք, մեջն ավելացրեք պատրաստի թևիկները:
5. Մատուցեք նեխուրով, գազարով և պանրի սոուսով:
Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին