Այսօր Positive-ը առաջարկում է պատրաստել շերտավոր խմորով, չրերով և ընկույզով այս անկրկնելի համեղ ու գեղեցիկ բուլկիները։
Անհրաժեշտ բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
1. Գոլ կաթի մեջ ավելացնել խմորիչը, բուսայուղն ու շաքարավազը։ Խառնել։
2. Ավելացնել սպիտակուցը, վանիլային շաքարը, աղը, խառնել և մաս-մաս ավելացնել մաղած ալյուրը։
3. Նուրբ խմոր հունցել։ Ծածկել կափարիչով և երկու ժամով դնել տաք տեղ։
4. Այնուհետև դնել խմորը աշխատանքային սեղանին, բաժանել 8 մասի, կլորակներ ձևավորել, ծածկել թաղանթով և թողնել մոտ մեկ ժամ։
5. Ամեն մի գնդիկը բարակ լոշիկի նման բացեք, հալեցրած կարագ քսեք և լցրեք չրերը, կտրտած ընկույզն ու ցուկատները։
6. Խողովակաձև փաթաթում ենք, հետո մեջտեղից կտրում, ոչ մինչև վերջ և խխունջի նման շրջում։
7. Շարում ենք յուղաթղի վրա, թողնում ենք ևս 20 րոպե, վրայից հարած և կաթի հետ խառնած դեղնուց ենք քսում և թխում ենք 180 աստիճանի տակ 25 րոպե։
Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին