Ծնողները, ում երեխաները բարի և հոգատար են մեծանում, հասնում են դրան այս հինգ միջոցներով

Փոքրիկ մարդուկից ինքնավստահ և արժանապատիվ անհատ մեծացնելը հեշտ գործ չէ, և դա գիտեն բոլոր ծնողները: Առաջին հայացքից կարող է թվալ, թե բարի, ազնիվ և բաց երեխա դաստիարակելը բավական հեշտ է, սակայն շատ ծնողներ ձեզ իրավմամբ կառարկեն, ասելով, որ շատ դեպքերում դա բոլորովի այդպես չէ։

«Դպրոցի գնահատականները, սպորտային և այլ նվաճումները, այս ամենը, անկասկած, կարևոր է, բայց մեզանից շատերը արդարացիորեն կնշեն, որ շատ ավելի կարևոր է մեր երեխաներին բարի մարդ դաստիարակելը: Եվ եթե մենք դաստիարակում ենք երեխաներին, գրեթե բռնի կերպով նրանց ուղեղները լցնելով մաթեմատիկայով, ֆիզիկայով և «զարգացնող» հոբբիներով, և ուրիշ ոչինչ չանելով, դա միանգամայն տրամաբանական հարց է առաջացնում. «Ի՞նչն է առաջնահերթ մեզ համար երեխայի դաստիարակության հարցում և ինչու», նշում է Հարվարդի պրոֆեսոր Ռոբին Բերմանը։

Բարեբախտաբար, Հարվարդի հոգեբանները, լայնածավալ հետազոտության արդյունքում մի քանի հուսալի միջոցներ են առանձնացրել, որոնք կօգնեն իսկապես բարի երեխա դաստիարակել և այնպես անել, որ այդ բարությունն ուղեկցի նրանց ողջ կյանքի ընթացքում։

Եվ այսպես, ահա այն 5 միջոցները, որոնք կօգնեն առանց բացառության բոլոր ծնողներին, որպեսզի նրանց երեխաները բարի և կարեկցող մարդիկ մեծանան։

1. Օրինակ եղեք ձեր երեխաների համար

Մեզանից ոչ մեկը կատարյալ չէ, և բոլորս էլ երբեմն սխալներ ենք գործում: Այնուամենայնիվ, լավ ծնող լինելու համար բոլորս պետք է հիշենք, որ մեր երեխաները սպունգի պես կլանում են այն ամբողջ տեղեկատվությունը, որ մենք տալիս ենք նրանց: Այդ է պատճառը, որ երեխաները միշտ ընդօրինակում են ձեզ, հատկապես վաղ մանկության տարիներին: Հենց այդ պատճառով էլ երեխային բարի ու մարդասեր դաստիարակելու համար դուք ինքներդ պետք է այդպիսին լինեք:

Ձեր երեխայի հետ անկեղծ լինելը, հատկապես երբ խոսքը վերաբերում է բարդ հույզերին, նրա համար օրինակ լինելու լավագույն միջոցներից մեկն է: Բոլոր երեխաները, առանց բացառության, սովորում են կյանքի արժեքները և այն, թե ինչպես փոխազդեն աշխարհի հետ, առաջին հերթին իրենց ծնողներից:

2. Ձեր երեխաներին դաստիարակելիս մի մոռացեք էմպաթիայի մասին

Երբ ձեր երեխային սովորեցնում եք, թե ինչպես փոխազդի շրջապատող աշխարհի հետ, ձեզ համար կարող է դժվար լինել հասկանալը, թե նա ինչպես է դա ընկալում: Այո, երեխաներն ունեն նույն հույզերն ու զգացմունքները, ինչ մեծահասակները, բայց միշտ չէ, որ կարողանում են դրանք արտահայտել: Եվ երբ ձեր երեխաներին դաստիարակում եք էմպաթիայի օգնությամբ, դուք կարող եք ցույց տալ նրանց, թե ինչպես հոգ տանեն ուրիշ մարդկանց մասին:

Բարի մարդիկ գիտեն, թե ինչպես կապ հաստատեն մարդկանց հետ զգայական մակարդակի վրա։ Որպեսզի կարողանաք հոգ տանել շրջապատի մասին, պետք է հասկանաք, թե ինչ են նրանք զգում։ Ցույց տվեք նրանց, թե ինչպես է պետք դա անել՝ կիսելով նրանց հետ իրենց սեփական զգացմունքները։ «Հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան ամուր է մեր կապը շրջապատող մարդկանց հետ, այնքան երջանիկ ենք մենք: Հետևաբար, մենք պետք է համոզվենք, որ մեր երեխաներն ավելի շատ ժամանակ են ծախսում դեպի արտաքին աշխարհ նայելով, քան ուսումնասիրելով միայն իրենց ներքինը», - գրում է դոկտոր Բերգմանը:

3. Բացատրեք ձեր երեխաներին, թե որքան կարևոր է ուրիշների մասին հոգ տանելը

Մենք բոլորս մարդ ենք, և զարմանալի չէ, որ երբեմն ավելի շատ հոգ ենք տանում ինքներս մեզ համար: Եվ երբեմն դա իսկապես պետք է արվի մեր ուզածին հասնելու համար: Այնուամենայնիվ, ուրիշների մասին հոգ տանելը նույնպես շատ կարևոր է, և մենք դա պետք է սովորեցնենք մեր երեխաներին:

«Մեծահասակների ուղղորդող դաստիարակության և մշտական պրակտիկայի օգնությամբ երեխաները կարող են զարգացնել իրենց մեջ իրավիճակը գնահատելու և համարձակության կարողությունը, որոնք անհրաժեշտ են իմանալու համար, թե երբ և ինչպես միջամտեն իրավիճակին, երբ ինչ-որ մեկը կարող է օգնության կարիք ունենալ: Նրանք կարող են դառնալ հենց այն մարդիկ, որոնք առաջինն են կանգնում ընդդեմ անարդարության՝ թույլ չտալով, որ այն ավելի մեծ բանի վերաճի », - գրում են Հարվարդի համալսարանի հետազոտողները:

Ցույց տվեք ձեր երեխաներին, որ այն, որ իրենք հոգ են տանում ոչ միայն իրենց, այլև շրջապատի համար, շատ կարևոր է ձեզ համար, և դա կարևոր կդառնա նաև նրանց համար։

4. Օգնեք նրանց հաղթահարել իրենց հույզերը

Բոլոր հույզերը չեն, որ հաճելի են լինում: Որոշ հույզեր, ինչպիսիք են զայրույթը կամ գրգռվածությունը, երեխաները շատ դժվարությամբ են ընկալում, հատկապես, եթե նրանք նախկինում նման բան չեն զգացել: Երբ երեխաները ինչ-որ բանից նեղվում կամ վշտանում են, նրանց պետք է սովորեցնել, թե ինչպես վարվեն այդ զգացմունքների հետ:

Երեխաները, ում դա չեն սովորեցրել, հաճախ ներքին հույզերն արտահայտում են ֆիզիկական ձևով՝ բռունցքներով, հարվածներով և գոռոցներով: Դժվար թե նման պահվածքի դեպքում ձեր երեխան բարի համարվի։ Ահա թե ինչու Հարվարդի հոգեբանները կարծում են, որ ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին առավել համարժեք և առողջ ձևով հաղթահարել իրենց հույզերը:

Երեխաները ոչ միայն պետք է հասկանան, որ տհաճ հույզեր ունենալը նորմալ է, այլև սովորեն հավերժ բաց թողնել դրանք իրենց միջով։

5. Գովեք երեխաներին և ձեր զուգընկերոջը

«Խոսքի ուժը չի կարելի թերագնահատել։ Բարի խոսքերը, որոնք դուք ասում եք ձեր երեխաներին, և որոնք նրանց անհատականության մի մասնիկն են դառնում, թույլ կտան նրանց հետագայում ավելի ինքնավստահ դառնալ և շատ ավելի բարի»,- դոկտոր Ռոբին Բերման։

Հուզականորեն հավասարակշռված երեխա դաստիարակելու համար նրան բարի խոսքեր են պետք`միշտ և շարունակաբար: Եվ դա նաև անհրաժեշտ է, որպեսզի նա բարի ու կարեկցող մեծանա: Երբ ձեր երեխան ինչ-որ լավ բան է անում, փորձեք միշտ նկատել դա և գովել նրան լավ գործի համար: Գովեք նրանց բարության համար, և նրանք կիմանան, որ ճիշտ են վարվում ... և, ի դեպ, վերը նշվածները վերաբերում են ոչ միայն ձեր երեխաներին: Ծնողներն էլ պետք է գովեն միմյանց երեխաների ներկայությամբ։ Որքան շատ են նրանք տեսնում, թե ինչպես են մեծահասակները միմյանց հանդեպ բարություն ցուցաբերում, նկատում այդ բարությունը և խրախուսում այն, այնքան ավելի շատ են նրանք փորձում նմանվել մեծահասակների և վարվել նրանց նման:

Եվ հիշեք, երբեք մի վախեցեք սխալներ գործելուց։ Ժամանակին ուղղված սխալները նույնպես շատ կարևոր են, քանի որ ձեր երեխան միշտ նոր բան է սովորում։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին