Այսօր առաջարկում ենք ձեզ կաղամբով, լոլիկով, պղպեղով և վարունգով մի շատ հեշտ և համեղ աղցան պատրաստել ձմեռվա համար։ Բաղադրությամբ այն թեթև ամառային աղցան է հիշեցնում, իսկ ձմռանն օգնում է զգալ ամառվա համն ու ջերմությունն անգամ ամենացուրտ օրերին։
Անհրաժեշտ բաղադրիչներ
◆ Գազար – 1 կգ
◆ Բուլղարական պղպեղ – 1 կգ
◆ Վարունգ – 1 կգ
◆ Կաղամբ – 1 կգ
◆ Սոխ – 1 կգ
◆ Լոլիկ – 1 կգ
◆ Շաքարավազ – 5 ճ․գ․
◆ Բուսայուղ – 200 մլ
◆ Աղ – 5 ճ․գ
◆ Քացախ – 200 մլ
Պատրաստման եղանակը
1. Սկզբի համար պատրաստեք բանջարեղենը։ Կաղամբը բարակ կտրատեք, գազարը քերիչով անցկացրեք։ Պղպեղը մաքրեք և բարակ ձողիկներով կտրատեք։
2. Վարունգը և լոլիկը բարակ շերտերով կտրատեք, իսկ սոխը՝ կիսալուսնաձև։ Այս ամենը լցրեք խորը մետաղական կաթսայի մեջ։
3. Կաթսայի մեջ ավելացրեք աղը, զտված ձեթը և քացախը։ Խառնեք և թողեք մեկ ժամ։ Այս ընթացքում ստերիլիզացրեք բանկաները։
4. Հիմա բանջարեղենը հասցրեք եռման վիճակի և եփեք 10 րոպե։ Բանջարեղենը լցրեք բանկաների մեջ և դրանք պահածոյացրեք։
5. Բանկաները սառչելուց հետո դրանք նկուղ իջեցրեք կամ ձմռան համար պահեք ցանկացած մութ և զով տեղում։
Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին