Այսօր առաջարկում ենք միասին պատրաստել դարչինով Սինաբոն բուլկիներ՝ ֆիրմային բաղադրատոմսով։ Քաղցր ռուլետները պատրաստվում են խմորիչով։ Որպես միջուկ կարող եք կաթնաշոռ, հատապտուղներ և ընկույզ օգտագործել։ Մենք այսօր կպատրաստենք դասական տարբերակը՝ դարչինով և շաքարավազով միջուկով։ Որպես կաթնաշոռային պանիր լավագույն տարբերակը «Ֆիլադելֆիան» է, սակայն կարող եք ավելի մատչելի տարբերակներ էլ օգտագործել։
Փորձեք այս սինաբոն ռոլլերը։ Նրանք հիասքանչ են։
Անհրաժեշտ բաղադրիչներ
◆ Կաթ – 250 մլ
◆ Կարագ – 220 գրամ
◆ Շաքարավազ – 100 գրամ
◆ Շագանակագույն շաքարավազ – 200 գրամ
◆ Կաթնաշոռային պանիր – 110 գրամ
◆ Վանիլի էքստրակտ – 0,5 թ․գ․
◆ Ձու – 2 հատ
◆ Ալյուր – 520-600 գրամ
◆ Խմորիչ – 7 գրամ
◆ Դարչին – 3 ճ․գ․
◆ Շաքարի փոշի – 180 գրամ
◆ Աղ- 0,5 թ․գ․
Պատրաստման եղանակը
1. Թեթևակի տաքացրեք կաթը, ավելացրեք խմորիչը, բայց մի խառնեք։ Իրար միացրեք 75 գրամ փափկած կարագը, ձուն, շաքարավազը, 0,5 թ․գ․ աղը և կաթը։ Լավ խառնեք։
2. Ավելացրեք մաղած ալյուրը և խմոր հունցեք մոտ 10 րոպե։ Վրան բուսայուղ քսեք, ծածկեք սննդային թաղանթով և թողեք տաք տեղում 30 րոպե։
3. Խմորը ուղղանկյունաձև բացեք՝ 45x55 չափսով։ Վրան 75 գրամ կարագ քսեք։ Շագանակագույն շաքարավազին ավելացրեք դարչինը և ցանեք խմորի վրա։
4. 45 սմ երկարությամբ ռուլետ փաթաթեք։ Սուր դանակով բաժանեք 12 մասի։ Քառակուսի ձևամանի մեջ կարագ քսեք, դրեք բուլկիները՝ կտրվածքով դեպի ներքև և ծածկեք թաղանթով։ Թողեք 45 րոպե, որ հասունանան։
5. Ջեռոցը տաքացրեք 200 աստիճան։ Թխեք ռուլետները 15 րոպե։ Այս ընթացքում խառնեք կաթնաշոռային պանիրը, շաքարի փոշին, վանիլային էքստրակտ, մի պտղունց աղը և 55 գրամ կարագ։ Հանեք բուլկիները և 15 րոպե անց վրան լցրեք այս ջնարակը։
Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին