Քաղցր ելակի սեզոնին կարելի է բազմաթիվ համեղ աղանդերներ պատրաստել։ Ահա ելակով այդպիսի մի անհավանական գեղեցիկ և համեղ մուսային տորթ ենք առաջարկում պատրաստել այսօր։
Անհրաժեշտ բաղադրիչներ
◆ Ելակ – 1 կգ
◆ Դոնդողանյութ (ժելատին) – 30 գրամ
◆ Վանիլի էքստրակտ – 1 թ․գ․
◆ Սերուցք – 300 մլ
◆ Շաքարավազ – 75 գրամ
◆ Ալյուր – 75 գրամ
◆ Լիմոնի հյութ – 1 ճ․գ․
◆ Շաքարի փոշի – 150 գրամ
◆ Կաթնաշոռային պանիր – 750 գրամ
◆ Ձու – 3 հատ
◆ Նուշի ալյուր – 25 գրամ
◆ Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Ձվերը շաքարավազով հարեք։ Ավելացրեք նուշի ալյուրը և ցորենի ալյուրն ու աղը։ Խառնեք։
2. Առանձնացվող կողքերով ձևամանի մեջ (18սմ) յուղաթուղթ փռել։ Լցնել խմորը և թխել 15 րոպե 180 աստիճանի տակ։ Այս ընթացքում հարել սերուցքը։
3. Ժելատինի վրա ջուր լցնել և խառնել, թողնել 20 րոպե։ 250 գրամ ելակը հարեք լիմոնի հյութով՝ վերածելով խյուսի։ Ելակի զանգվածից 1 ճ․գ․ ավելացրեք ժելատինի վրա և խառնեք։ Այնուհետև ամբողջ ժելատինը լցրեք խյուսի վրա։
4. Ավելացրեք շաքարի փոշին և վանիլի էքստրակտը։ Լավ խառնեք։ Ավելացրեք կաթնաշոռային պանիրը և հարած սերուցքը։
5. 20-22 սմ տրամագծով խորը թասի մեջ սննդային թաղանթ փռեք։ 750 գրամ ելակը կես-կես կտրատեք և թասի ամբողջ մակերեսով շարեք՝ ինչպես ցույց է տրված տեսանյութում։
6. Այնուհետև լցրեք կաթնաշոռա-ելակային ողջ կրեմը, իսկ վրայից դրեք թխված խմորը՝ մի թեթև սեղմելով։
7. Տորթը 12 ժամով դրեք սառնարանը։
Բարի ախորժակ
Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին