Սեպտեմբերի 6-ի աստղագուշակը Կենդանակերպի նշանների համար

Խոյ

Այսօր Խոյին շրջապատող աստղաբանական միջավայրը նպաստում է երևակայության և ստեղծագործականության դրսևորմանը կյանքի տարբեր ոլորտներում: Օրը բարենպաստ է տանը կարգ ու կանոն հաստատելու համար: Սիրելիների հետ հարաբերություններում դժվարություններ չեն նախատեսվում, ընդհակառակը, ձեր տանը վստահություն և ներդաշնակություն կտիրի: Օրվա երկրորդ կեսին փոքրիկ երեկույթ կազմակերպեք ձեր ընտանիքի հետ, և այն երկար կմնա ձեր և ձեր սիրելիների հիշողության մեջ:

Խոյի համար օրվա հաջողակ թվերն են. 30 44 89 92 83 95 25

Ցուլ

Բավականին դժվար ու հակասական օր է Ցուլի համար: Ձեր հոգևոր էությունը վաղը, ինչպես հայելու մեջ, կարտացոլվի ձեզ շրջապատող միջավայրի վրա: Ուշադիր եղեք օրվա նշաններին և փորձեք ճիշտ վերլուծել դրանք: Հնարավոր է ապագայի նոր տեսլական ունենաք, բայց պետք չէ դրա մասին բարձրաձայնել, քանի որ դա կարող է ավելորդ ուշադրություն գրավել: Փորձեք վաղը խուսափել այն մարդկանցից, ում անվստահելի եք համարում, նույնիսկ եթե նախկինում նրանց հետ երկարատև հարաբերություններ եք ունեցել:

Ցուլի համար օրվա հաջողակ թվերն են․ 36 4 55 72 28 73 58

Երկվորյակ

Երկվորյակների ուշադրության կենտրոնում այսօր կլինի, առաջին հերթին, այն ամենը, ինչը կապված է հոգեկան հավասարակշռության, ներքին հարմարավետության և արտաքին ազդեցություններին դիմակայելու հետ: Օրը լավ չէ լուրջ գնումներ կատարելու համար, իսկ առհասարակ, փորձեք այսօր խուսափել ֆինանսական ծախսերից: Օրվա երկրորդ կեսից շրջապատի հետ հարաբերություններում չեն բացառվում աննշան վեճերն ու թյուրիմացությունները՝ առանց ակնհայտ պատճառի: Հավանական է քրոնիկ հիվանդությունների սրումը, մեծ է վնասվածքներ ստանալու հավանականությունը։

Երկվորյակների համար օրվա հաջողակ թվերն են. 36 51 14 75 22 16 63

Խեցգետին

Հարգելի Խեցգետիններ, զգույշ եղեք, այսօր վտանգավոր օր է ձեր կենդանակերպի նշանի ներկայացուցիչների համար վնասվածքներ ստանալու տեսանկյունից: Ընտանեկան խնդիրները, կապված սեփականության հարցերի հետ, նույնպես կարող են մտահոգել։ Կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքն այն է, ինչը կօգնի ձեզ հաղթահարել այս ընթացքում բոլոր բացասական հույզերը: Այսօր ուրիշների խորհուրդները մի լսեք. ավելի լավ է լսել ձեր ներքին ձայնը: Օրվա ամենաօպտիմալ լուծումը բացօթյա հանգիստն է, որը դրական էներգիայի ալիք է ապահովելու առաջիկա մի քանի օրվա համար:

Խեցգետնի համար օրվա հաջողակ թվերն են. 31 10 92 19 51 87 38

Առյուծ

Օրը բավականին լարված կլինի Առյուծների համար: Այսօր ձեր կյանքում հնարավոր են դժվարություններ, ձեր ֆիզիկական վիճակը նույնպես բարձր մակարդակի վրա չի լինի: Մեքենա վարելիս պետք է զգույշ ու ուշադիր լինել: Հնարավոր է, որ այսօր ձեր օգնության կարիքը զգան ձեր ընկերները կամ հարազատները: Այսօր չափավորություն ցուցաբերեք սննդի և ալկոհոլի օգտագործման հարցում: Եվ մի փորձեք հաստատել ձեր որոշումների ճշգրտությունը`ճնշելով ձեր մտերիմ մարդկանց:

Առյուծի համար օրվա հաջողակ թվերն են. 98 64 30 25 85 17

Կույս

Այսօր առողջության տեսանկյունից այնքան էլ լավ օր չէ․ Կույսերը ֆիզիկական ակտիվության նկատելի անկում կունենան: Չի բացառվում վեճերի և փոխադարձ դժգոհությունների պատճառով հարաբերությունների խզումը: Այնուամենայնիվ, մինչ երեկո ձեզ շրջապատող մարդկանց հետ հարաբերություններն իրենց բնականոն հունին կվերադառնան: Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կույսերին հանգստանալ ջրի մոտ, լողավազան այցելելը նույնպես լավ ընտրություն է:

Կույսերի համար օրվա հաջողակ թվերն են. 65 16 73 78 15 68 14

Կշեռք

Հակասական օր է: Օրը Կշեռքներից պահանջելու է հնարավորինս ճկուն լինել շրջապատի հետ հարաբերություններում։ Հնարավոր է իրադարձությունների անսպասելի զարգացում, որը դուք չեք նախատեսել։ Նաև պատրաստ եղեք մտերիմների հետ հնարավոր խնդիրների, քանի որ դա, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ ծախսեր կբերի:

Կշեռքի համար օրվա հաջողակ թվերն են․ 36 93 68 49 33 99 9

Կարիճ

Օրը բարենպաստ է Կարիճների համար մոտ ապագայի ծրագրեր կազմելու, հին կապերն ամրապնդելու և սիրելիներին օգնելու հարցում: Լավ ժամանակ է բացօթյա գործունեության, սպորտային և խմբային միջոցառումների համար: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ այսօր ստացված տեղեկատվությունը անսպասելիորեն փոխի ձեր ծրագրերը, իսկ հանգամանքները տոկունություն կպահանջեն: Ժամանակ տրամադրեք ձեր ֆիզիկական վիճակին, կյանքի ներուժի նվազման պատճառով, առողջության ռիսկերի հետ կապված ցանկացած գործողություն այժմ ձեզ հակացուցված է:

Կարիճի համար օրվա հաջողակ թվերն են․՝ 33 13 64 95 80 86 12

Աղեղնավոր

Այսօր Աղեղնավորների կյանքում առաջին պլան են մղվում ինքնապաշտպանությունը և նախկինում նվաճած դիրքերի ամրապնդումը: Ամենայն հավանականությամբ, այսօր դուք ստիպված կլինեք պաշտպանել ձեր հեղինակությունն ու կյանքի սկզբունքները` միաժամանակ փորձելով ինքնավստահ և արագ գործել, հակառակ դեպքում հետագա իրադարձությունները ձեզ համար անբարենպաստ կդասավորվեն: Օրը բարենպաստ է նաև շփման, ընտանեկան կապերն ու անձնական կապերն ամրապնդելու համար: Որոշ Աղեղնավորներ սիրային վառ արկած կունենան:

Աղեղնավոր համար օրվա հաջողակ թվերն են. 48 40 21 67 98 29 78

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար բավականին նյարդային օր է: Կենսունակությունն ու հուզական ներուժը անկում են ապրում, և միևնույն ժամանակ, տնային գործերն ու առօրյա խնդիրները արագ լուծումներ են պահանջում: Այսօր առողջության որոշակի վատթարացում է հավանական։ Հավանական են նաև կոնֆլիկտներ հարազատների կամ երեխաների հետ:

Այծեղջյուրի համար օրվա հաջողակ թվերն են․ 92 38 59 19 42 69 75

Ջրհոս

Այս օրը բարենպաստ է ընտանեկան հարաբերությունների և սիրային արկածների համար: Ջրհոսի կյանքի հուզական ու ֆիզիկական բաղադրիչները բարձր մակարդակի վրա են: Հնարավոր է, որ հենց այսօր անձնական կյանքում կարևոր որոշումներ կայացնելու անհրաժեշտություն առաջանա: Աստղագուշակը Ջրհոսներին խորհուրդ է տալիս ճիշտ գնահատել իրենց կարողությունները, իսկ զուգընկերների հանդեպ շատ պահանջկոտ չլինեն։ Եթե հարազատների կամ մտերիմ մարդկանց հետ վաղեմի տարաձայնություններ ունեք, փորձեք դրանք լուծել այսօր, քանի որ օրը նպաստավոր է նման հարցերի համար:

Ջրհոսի համար օրվա հաջողակ թվերն են. 28 80 43 2 66 40 68

Ձկներ

Տնային գործերն այսօր կխլեն Ձկների ժամանակի զգալի մասը: Ամենայն հավանականությամբ, դուք ստիպված կլինեք փոխել նախապես որոշված ծրագրերը կամ նաև րացուցիչ պարտավորություններ ստանձնել լ: Եթե ի վիճակի չեք ամեն ինչից գլուխ հանել, դիմեք ընկերների կամ մտերիմների օգնությանը: Ասղերը հուշում են, որ շուտով անսպասելի ծախսեր են ձեզ սպասվում, փորձեք այսօր ավելորդ ծախսեր չանել:

Ձկների համար օրվա հաջողակ թվերն են․ 87 38 57 90 6 37 5

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին