Արտացոլանքի օրենքը բացատրում է, թե ինչու եք դուք ձեր կյանք ներքաշում միևնույն մարդկանց, վայրերն ու խնդիրները

Արտացոլման օրենքը 12 ունիվերսալ օրենքներից մեկն է, որը երբեմն անվանում են նաև ձգողականության օրենք, չնայած իրականում դրանք նույնը չեն: Արտացոլման օրենքն ասում է, որ մենք ոչ թե պարզապես որոշակի հանգամանքներ ենք գրավում դեպի մեր կյանք, այլ ուրիշ մարդկանց ընկալելու միջոցով տեսնում ենք, թե ով ենք մենք: Միևնույն ժամանակ, ցավն ու տառապանքը օգնում են մեզ հասկանալ, թե որտեղ է մեզ անհրաժեշտ բուժումը, իսկ ուրախության զգացումը մեզ ցույց է տալիս, թե ինչն է մեզ երջանկություն բերում:

Հիշեք, կյանքը ոչ թե տեղի է ունենում ձեզ հետ, այլ հենց ձեր արտացոլանքն է։

Կյանքի մասին մի անհավատալի գաղտնիք կա, որի մասին գիտեն միայն իսկապես հզոր ու հաջողակ մարդիկ: Ամբողջ իմաստը հետադարձ կապի մեջ է: Երբ համաձայնություն է ձեռք բերվում ձեր շրջապատի հանդեպ ձեր վերաբերմունքի վերաբերյալ, երբ տեսնում եք ձեր ձախողված հարաբերությունների օրինաչափությունը կամ անարդյունավետության պատճառով անընդհատ կորցնում եք աշխատանքը, միայն երկու տեսակի արձագանք է հնարավոր:

Մարդկանց մեծամասնությունը աշխարհը համարում է անարդար, իսկ իրենց՝ անարդարության զոհեր: Մնացածի մտքերն այլ ուղղությամբ են շարժվում. նրանք հասկանում են, որ աշխարհը բոլորովին չի ձգտում պատժել նրանց, այլ միայն հետադարձ կապ է տալիս նրանց:

Անաիս Նինը մի անգամ ասել է․

«Մենք աշխարհը տեսնում ենք ոչ թե այնպիսին, ինչպիսին այն կա, այլ այնպիսին, ինչպիսին մենք ենք»։

Իսկ Իյանլա Վանզանտն այս կապակցությամբ ասել է․

«Այն, ինչ մեզ դուր է գալիս ուրիշների մեջ, դա հենց այն է, ինչը մենք սիրում ենք մեր մեջ։ Իսկ այն, ինչն ատում ենք ուրիշների մեջ, ցույց է տալիս այն ամենը, ինչը մենք չենք նկատում մեր մեջ»։

Իմաստը նրանում է, որ մեր աշխարհընկալման աստիճանը կախված է մեր բանականության զարգացման մակարդակից։ Այս եզրակացությունն ապացուցվում է մի լայնածավալ գիտական հետազոտության արդյունքներով․ մարդիկ անկարող են կարեկցել, քանի դեռ զուգահեռներ չեն անցկացրել իրենց և դիմացինի միջև։ Հենց որ նրանք կարողանում են իրենց ուրիշի տեղը դնել (օրինակ՝ «նա էլ ինձ նման մայր է» կամ «այս մարդը նույն քաղաքից է, որտեղից ես եմ»), նրանց մոտ արտահայտվում է կարեկցանքի և ընկալման ունակությունը։

Մարդու գիտակցական միտքը ծնունդից ի վեր սահմանափակ է: Աշխատանքի մեծ մասն ուղեղի կողմից ենթագիտակցորեն է կատարվում: Ըստ որոշ գնահատականների՝ մեր բոլոր մտավոր և ֆիզիոլոգիական գործընթացների 95% -ը ենթագիտակցական են: Միևնույն ժամանակ, մեր աչքերը, ականջները և զգայական մյուս բոլոր օրգանները աշխատում են ուղեղի հետ միասին՝ ֆիլտրելով բոլոր մուտքային տեղեկությունները և ընտրելով միայն ամենակարևոր տեղեկատվությունը բանականության գիտակից հատվածին փոխանցելու համար: Ահա թե ինչու անհանգստանալը շատ ավելի հեշտ է, քան երախտապարտ լինելը. Ուղեղը պարզապես առաջնահերթություն է տալիս սպառնալիքներին:

Բայց շատերը չգիտեն, որ կան վարքի բազմաթիվ ձևեր և օրինաչափություններ, որոնք պատասխանատու են աշխարհի հետ մեր սովորական փոխգործակցության համար, որը տեղի է ունենում ենթագիտակցորեն: Բարեբախտաբար, աշխարհը բոլորիս համար որպես հայելի է ծառայում. մենք կարող ենք տեսնել, թե ինչպիսին ենք մենք, պարզապես նայելով, թե ինչպես են մեզ արձագանքում ուրիշները։

Եթե դուք հաճախ եք հայտնվում թունավոր հարաբերությունների մեջ, ապա սա հոգեկան վերքի հստակ նշան է, որին պետք է ուշադրություն դարձնել: Եթե դուք ձեզ միշտ ուրախ ու խաղաղ եք զգում, ապա ապրում եք հավասարակշռված կյանքով կամ վարվում եք ձեր արժեքներին, ցանկություններին և կարիքներին համապատասխան:

Շատ ավելի հեշտ է հավատալ, որ աշխարհը խառնաշփոթ և անարդար է, և որ մենք ստանում ենք միայն այն, ինչ մեզ տրված է: Դա ավելի հեշտ է, քանի որ այդպես մենք հրաժարվում ենք պատասխանատվությունից :

Գիտակցումը, որ մենք ինքներս ենք պատասխանատու մեր կյանքի դժվարությունների համար, մեծ շնորհ է, որը փոփոխություններ բերելու մեծ ներուժ ունի:

Ընկալելով այն, որ ձեր կյանքի ողջ փորձը ձեր անձնական ընտրության խնդիրն է (լինի դա ենթագիտակցական կապվածություն, անգիտակից վարք, գիտակցական համոզմունքներ, թե միանման թրթիռներ), դուք ինքներդ ձեզ նորից ընտրելու հնարավորություն եք տալիս: Սա այն է, ինչ նկատի ունեն մարդիկ, երբ ասում են, որ կյանքը 90% բաղկացած է նրանից, թեինչպես եք արձագանքում, և 10%`թե ինչ է կատարվում ձեր շուրջը։ Ձեր կյանքի վերջնական որակը կախված է հենց ձեզանից։

Արտացոլման օրենքը ձեր օգտին օգտագործելու եղանակներից մեկը ձեր կյանքը հակառակ պրոյեկտման սկզբունքով կառուցելն է։ Որոշեք, թե որտեղ եք ուզում լինել մեկ կամ հինգ տարի հետո, և այնուհետև բաժանեք ձեր վերջնական նպատակը ամենօրյա, շաբաթական և ամսական ենթանպատակների: Սա կօգնի ձեզ ավելի լավ գիտակցել, թե ինչ եք անում ամեն օր և ինչպես է դա անդրադառնում ձեր կյանքի ծրագրերի վրա:

Արտացոլման օրենքը հասկանալը տեղափոխում է ձեզ ձեր կյանքի «վարորդական աթոռի» վրա։ Նա հիշեցնում է ձեզ, որ այն ամենը, ինչը ձեզ նյարդայնացնում է, խանգարում կամ անհանգստություն է պատճառում, ձեզ համար աճելու, փոփոխվելու և զարգանալու հնարավորություններ է բացում՝ ավելի մոտեցնելով ձեզ այն կյանքին, որին դուք ձգտում եք։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին