Ինչպես է տապակվելուց հետո ձուկը շարունակել թպրտալ

Weibo սոցիալական ցանցում հայտնվել է Չինաստանի հարավային Խուան նահանգի միավորումներից մեկի տեսանյութը, որը հուզմունքի ալիք է առաջացրել օգտատերերի շրջանում: Կադրերում երևում է, թե ինչպես է շարունակում ձուկը թպրտալ նույնիսկ տապակելուց հետո:

Տեսանյութում լսվում է, թե ինչպես է հյուրերից մեկը բարձր բղավում զարմանքից: Ցանցի որոշ օգտատերեր դատապարտել են խոհարարներին՝ նրանց մեղադրելով այն բանում, որ չեն սպանել ձկներին եփելուց առաջ: Մյուսները նշել են, որ կիսամեռ ձուկ ուտելը վտանգավոր է և շատ դաժան: